Դմիտրի Մալիկով երկրորդ անգամ հայր է դարձել
Ռուս երգիչ, կոմպոզիտոր Դմիտրի Մալիկովը երկրորդ անգամ հայր է դարձել: Ինչպես գրում է hellomagazine.com-ը՝ վկայակոչելով Super Telegram ալիքին, երեխան ծնվել է փոխնակ մորից:
Ըստ աղբյուրի՝ երգչին շնորհավորում են նրա Թվիթերյան էջում, սակայն նա դեռ որևէ մեկնաբանություն չի տալիս:
«Շնորհակալ եմ, բայց ես չեմ ցանկանում մեկնաբանել, ինձ ժամանակ է պետք»,- ասել է Մալիկովը՝ լրագրողների շնորհավորանքներին ի պատասխան:
Երեխան, որի սեռը գաղտնի է պահվում, ծնվել է Սանկտ Պետերբուգի հիվանդանոցներից մեկում: Մալիկովը և նրա կինը՝ Ելենան ունեն մեկ աղջիկ՝ 17-ամյա Ստեֆանիան:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան