Մխիթարյանը Եվրոպա լիգայում 7 համարի մարզաշապիկը չի կրի
Արդեն հայտնի է, թե Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայում որ համարով հանդես կգա։
«Արսենալ»-ի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգից տեղեկանում ենք, որ հայազգի ֆուտբոլիստը հանդես կգա 77 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ նա Պրեմիեր-լիգայում 7 համարն կրելու, սակայն ՈւԵՖԱ-ի կանոնների համաձայն, Մխիթարյանը Եվրոպա լիգայում կխաղա 77 համարի ներքո, քանի որ 7 համարի ներքո Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշարին մասնակցող ֆուտբոլիստ է եղել։
He's our @premierleague No 7️⃣ but, due to @UEFA rules, @HenrikhMkh will wear 7️⃣7️⃣ in the Europa League pic.twitter.com/mRkLuEiI9W
— Arsenal FC (@Arsenal) February 2, 2018