Իսրայելը, ի պատասխան Գազայի հատվածից հրթիռակոծության, ավիահարված է իրականացրել
Իսրայելցի զինվորականները, ի պատասխան Գազայի հատվածից հրթիռակոծության, ավիահարված են հասցրել պաղեստինցի զինյալների դիրքերին։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Ի պատասխան երեկ երեկոյան Իսրայելի հարավի ուղղությամբ արձակված հրթիռի՝ ինքնաթիռները գրոհել են ՀԱՄԱՍ-ի՝ Գազայի հատվածի հարավային շրջանում տեղակայված երկու ռազմական շինությունից բաղկացած համալիրը»,- հայտնել են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից։
Գազայի հատվածից հրթիռակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել, պաղեստինյան կողմից կորուստների մասին տեղեկատվություն այս պահին չկա։