Թրամփն արգելափակել է ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտությանը վերաբերող փաստաթուղթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելափակել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների պատրաստած փաստաթուղթը, որը վերաբերում էր 2016 թ. ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությանը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Նախագահի իրավախորհրդատուն ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ հանձնաժողովի անդամներին ուղղված նամակում բացատրել է, որ այդ փաստաթղթի հրապարակումը կարող է ազգային անվտանգությանը վնասել, քանի որ դրանում «բազմաթիվ գաղտնի և առանձնահատուկ զգայուն նյութեր» կան: Ընդ որում՝ նա նշել է, որ նախագահը հակված է այդ փաստաթղթի հանրայնացմանը: