Ռադիոն շարունակում է պահպանել իր՝ ժամանց ապահովելու, կրթելու, տեղեկացնելու և ոգեշնչելու ուժը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել Ռադիոյի համաշխարհային օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.
«Ռադիոն հասնում է աշխարհում ամենամեծ լսարանին:
Հաղորդակցության կտրուկ առաջընթացների դարաշրջանում ռադիոն շարունակում է պահպանել իր՝ ժամանց ապահովելու, կրթելու, տեղեկացնելու և ոգեշնչելու ուժը։
Այն կարող է միացնել և զորացնել համայնքները, ձայն տալ նրանց, ովքեր անտեսված են։
Այս տարի, երբ դեռևս ընթանում են Ձմեռային օլիմպիական խաղերը, մենք նույնպես գիտենք, որ կան շատ միջոցներ, որոնցով սպորտային եթերը միացնում է մարդկանց՝ ոգևորությունների և ձեռքբերումների շուրջ։
Ռադիոյի համաշխարհային օրը եկեք արժանին մատուցենք և՛ ռադիոյին, և՛ սպորտին, որպես մարդկանց՝ իրենց առավելագույն ներուժին հասնելու օժանդակ միջոցներ»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ