Պորոշենկոն և Պուտինը քննարկել են ուկրաինացի գերիների ազատ արձակման հարցը
Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Ուկրաինայի և ՌԴ նախագահների՝ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Պուտինի միջև փետրվարի 14-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Ուկրաինայի նախագահը ՌԴ իր գործընկերոջ հետ հեռախոսազրույց է ունեցել՝ ուկրաինացի պատանդների ազատ արձակման գործընթացի ակտիվացման, մասնավորապես՝ գերի սահմանապահների փոխանակման և ուկրաինացի զինվորականների ազատ արձակման հարցով:
Հեռախոսազրույցի ընթացքում նաև քննարկվել է Նորմանդական քառյակի երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգը: Հանդիպումը նախատեսված է փետրվարի 16-ին՝ Մյունխենում: Որոշ տեղեկություններով՝ զրույցը եղել է ոչ կարճ, այն կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ