ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել պատրաստվել Չինաստանի հետ պատերազմի
Ավստրալիայում ԱՄՆ նորոնշանակ դեսպան, ադմիրալ Հարրի Հարրիսը Կոնգրեսում հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է ակտիվորեն պատրաստվի Չինաստանի հետ պատերազմին։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։
Ադմիրալի խոսքով, Չինաստանը մշտապես մեծացնում է իր ռազմական հզորությունը։ Մոտ ժամանակներս պետք է սպասել, որ Չինաստանի բանակը Հարավ-չինական ծովում ամերիկյան բանակից ավելի ուժեղ կլինի։
Հարիսը նաև նշել է, որ ԱՄՆ-ում գերադասում են չնկատել ակնհայտը և արհամարհում են վտանգը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան