Փորձելու ենք նպաստել Հայաստանի խորը համգործակցությանը ԵՄ-ի հետ. եվրոպացի գործիչ
Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը (ALDE) մեծապես հետաքրրքված է Եվրոպայում քաղաքական զարգացումներով և նրա համար կարևոր է տարածաշրջանը, ուր Հայստանը դառնում է ժողովրդավարական առաջատար երկրներից մեկը: «Լուսավոր Հայաստան» կուսակացության երկրորդ համագումարի ընթացքում այսօր այս մասին ասաց կուսակցության փոխնախագահ Հենրիկ Բախ Մորթենսենը:
«Ժողովդավարություն մեկ-երկու տարվա ընթացքում կառուցել հնարավոր չէ, և մենք փորձում ենք համագործակցություն ծավալել ազատական և ժողովրդավար ուժերի հետ՝ երկիրը ժողովրդավարության ուղղությամբ տանելու համար: Մենք փորձելու ենք նպաստել Հայաստանի խորը համգործակցությանը ԵՄ-ի հետ: Մենք հարգում ենք հայ ժողովրդի ցանակությունը՝ ապրելու եվրոպական արժեքներով երկրում»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին՝ եվրոպացի գործիչը նկատեց, որ այդ փաստաթղթով Հայաստանը և Եվրամիությունը մտնում են նոր, ընդլայնված համաձայնագրի իրագործման փուլ:
«Հաշվի առնելով, որ Հայաստանն անդամ է նաև ԵԱՏՄ-ի, ԵՄ-ն այդուհանդերձ համարում է, որ կարող է ավելի խորը հարաբերություններ զարգացնել ձեր երկրի հետ: Մենք կարծում ենք, որ ընտրությունները Հայաստանում պետք է լինեն ազատ և արդար՝ բոլորի համար հավասար պայմաններով: Օրենքի գերակայությունը պետք է հարգանքի արժանանա: Պետք է շարունակել խորացնել հարաբերություններն առևտրի, ուսանողների փոխանակման ոլորտներում»,- ամփոփեց Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք կուսակցության (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորթենսենը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունները պատրաստվում են երկիրը դնել բրեժնևյան ճահճացման ժամանակաշրջանի մեջ. Փաշինյան
- Մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը
- Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան