Գերմանիայի նախարարը խոսել է ԵՄ հետ Վրաստանի ազատ վիզային ռեժիմի հնարավոր կասեցման մասին
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեիզիերը (Thomas de Maizière) նշել է, որ Վրաստանի կողմից ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմի խախտումների թվի հետագա ավելացման դեպքում կակտիվացվեն ազատ վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմները: Նախարարը նշել է, որ այժմ ամեն ինչ կախված է Վրաստանից: Այս մասին Մեիզիերն ասել է Մյունխենի անվտանգության համաժողովում վրացական կողմի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Georgia Today-ը:
Գերմանիայի նախարարը հայտնել է, որ բացի այն, որ խախտվում է ազատ վիզային ռեժիմի պայմաններում Շենգենյան տարածքում 180 օրից 90-ը մնալու կանոնը, մեծ խնդիր է առաջացել Վրաստանից կազմակերպված հանցագործությունների խմբերի աճի հետ կապված:
«Մենք հույս ունենք, որ ազատ վիզային ռեժիմը կպահպանվի: Մենք այժմ չենք պատրաստվում սկսել կասեցման գործընթացը, սակայն վիզային ռեժիմի խախտումների թիվը մտահոգիչ է: Մեկ այլ կարևոր խնդիր է հանցագործությունների աճը: Վրաստանն ակտիվորեն ներգրավված է այս խնդրի լուծման գործում»,-ասել է Մեիզիերը:
Եվրոպական խորհրդարանի անդամ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Էլմար Բրոքն էլ իր մտահոգությունն է հայտնել վրացիների կողմից ապաստանի դիմումների աճի վերաբերյալ:
«Եթե ազատ վիզային ռեժիմին հետևի ապաստան հայցողների աճով, ապա կասեցման մեխանիզմները կակտիվացվեն»,-ասել է Բրոքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան