2016 թվականին Արգենտինայում ՌԴ դեսպանատանը 400 կգ կոկաին է հայտնաբերվել
2016 թվականին Արգենտինայում ՌԴ դեսպանատանը 400 կգ կոկաին է հայտնաբերվել, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Todo Noticias-ին:
Կայքի տվյալներով, դեռևս 2016 թվականի դեկտեմբերին Արգենտինայում ՌԴ դեսպանը դեսպանատան քոլեջում հայտնաբերածի պատճառով դիմել է իրավապահ մարմիններին: Հուլիսին թմրանյութը մի քանի ճամպրուկով շենք բերել է դեսպանության նախկին աշխատակիցը:
Հեռախոսազրույցների գաղտնալսումից պարզ է դարձել, որ թմրանյութը պետք է հասցվեր Ռուսաստան և Եվրոպա: Երեք մարդ ձերբակալվել է Ռուսաստանում, երկուսը՝ Արգենտինայում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին