Հնդկաստանում հեռացրել են գլխի ամենամեծ ուռուցքը
Հնդկաստանի Մումբայ քաղաքում բժիշկների խումբը վիրահատություն է կատարել՝ հեռացնելով գլխի 1.8 կգ կշռող ուռուցքը: Վիրահատությունը տևել է վեց ժամ: Բժիշկների խոսքով, հեռացված ուռուցքը համարվում է աշխարհում ամենամեծը:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, այն նույնիսկ ավելի մեծ է եղել, քան հիվանդի գլուխը: Ուռուցքը 31-ամյա երիտասարդի մոտ սկսել է զարգանալ երեք տարի առաջ:
Հիվանդության հետևանքով տղամարդը կորցրել է տեսողությունը, սակայն մասնագետները չեն բացառում, որ նա կրկին կարող է տեսնել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ