Առողջություն 00:00 01/03/2018

Ինչից են վախենում երիտասարդ մայրիկները

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Ծաղիկներ, փուչիկներ, տեսախցիկներ, նկարելու պատրաստ հեռախոսներ,գերագույն գլխավոր հրամանատար լուսանկարիչ-օպերատորներ, ում հրահանագներով էլ կատարվում է ամեն ինչ։
«Հիմա նորից եք դռնից դուրս գալիս։ Մամա, բալիկին տալիս ես հայրիկի գիրկը, դու վերցնում ծաղիկները, գլուխդ մի քիչ թեք, մի քիչ ավելի հուզված էլի, այ-այ  էդպես  նայում ես նրանց ու քայլում դեպի ինձ։ Հիմա կարող եք մոտենալ, շնորհավորել...»։ Մոտավորապես այսպես ծննդատանից դուրս էր գալիս ընկերուհիս՝ Մարիամը։ Բոլորը գիտեին բարուրի մեջ Ազատն է՝ առաջնեկը։ Գիտեին, բայց դեռ չէին բացում,չէին նայում...այդ ամենը տանն էին անելու։ Հետն էլ հազար ու մի խորհուրդ էին տալու։

«Մարիամ ջան, ձիգ բարուր կանես, բալիս, ոտքերը ծուռ չլինեն»։
«Ինչ բարուր, ախր, էս որ թիվն է»։
«Հա, հա, ես էլ եմ ինտերնետում կարդացել, բարուրը անիմաստ բան է»։
«Կարևորը՝ տաք կպահես»։
«Վայ, երեխեն պիտի իմունիտետ ձևավորի, թե չէ, տաք պահելը սխալ է»։
«40 օր դուրս չհանես, տուն մարդ չթողնես»։
«Ինչ եք խոսում՝ առաջին օրվանից երեխուս հետ ման եմ գալիս՝ ըհը, առողջ, թռվռուն երեխա...էդ տատական բաների վերջը տվեք էլի»։


Ես նայում եմ Մարիամին՝ դեմքին գույն չկա, հուսահատ, վախեցած կանգնած է Ազատի մահճկալի գլխին, հայացքում կարդում եմ հարց. «Աստված իմ, ես էս պատասխանատվության տակից կկարողանա՞մ դուրս գալ։ Ես պիտի որոշեմ, ես պիտի խնամեմ, ես պիտի...իսկ եթե սխալվեմ, կոնսերվատիվ լինելու վախից ահավոր հիմար նորարություններ անեմ, ախր փորձադաշտ չի. երեխայիս կյանքն է։ Վախենում եմ»։

Կինն ինքնին անհանգիստ երևույթ է, բնությունը հոգ է տարել, որ մենք անհանգստանանք ամեն-ամեն ինչի մասին աշխարհում։ Հղիության ժամանակ էլ տագնապի առիթները՝ հիմնավորված ու անհիմն, ավելանում են մի քանի անգամ։  Փաստորեն Թումանյանի «Կիկոսի մահը» այդքան էլ հեքիաթ չէ, հեղինակը հավանաբար որոշ ժամանակ նորաթուխ մայրիկներով է եղել շրջապատված։ Պարզվում է ՝ երեխաների վերաբերյալ վախերը չեն լքում կնոջը ողջ կյանքի ընթացքում։ Սկզբում նրանք  անհանգստանում են այն մտքից, թե կկարողանան արդյոք կերակրել, լողացնել, երես չտալ, չխեղճացնել, հետո՝ վատ շրջապատ չընկնի, լավ սովորի, լավ մարդու սիրահարվի, լավ ընտանիք ունենա... Ընդունված է վախը վախենալու չհամարել. այն բնական մեխանիզմ է, որ օգնում է ապրել։ Հոգեբաններն ու փիլիսոփաները պնդում են՝ մարդը պիտի կարողանա իր էմոցիաները կառավարի, ոչ թե հակառակը լինի։ Դրա համար նախ պետք է ընդունել, որ կա վախի խնդիր, հետո՝ որքանով է նոռմալ այդպիսի բանից վախենալը, հետո՝ հաղթել վախին։ Նյութի շրջանակում անցկացված հարցազրույցների ընթացում նկատելի էր  մայրական վախի վախի երկու տեսակ՝ ընդհանուր ու անձնական։

Ընդհանուր վախերից առանձնացրածներից ամենատարածվածը վախն է սեփական երեխայից։

Վախ համար 1.
Փոքրիկ, ես վախենում եմ, քեզնից։
Մնալ երեխայի հետ միայնակ ու չիմանալ ինչ անել։ Ինչու է լալիս, ինչ որ տեղ է ցավում, ցանկանում է ուտել, խմել, թե քնել։

Վախ համար 2.
Փոքրիկ, ես վախենում եմ, որ դու կհիվանդանաս
Միկրոբներ, վիրուսներ։ «Ինձ անընդհատ թվում է, թե ուր որ է նա մի անբուժելի հիվանդությամբ է վարակվելու իմ անփութության պատճառով»։

Վախ համար 3.
Փոքրիկ, երբ դու երկար ես քնում, ինձ մոտ տագնապ է։
«Երբ  երեխաս ավելի երկար է քնում, քան սովորաբար, ես վախենում եմ երազի մեջ մահացած լինի»։

Վախ համար 4.
Դեկրետ և ստաբիլ եկամտի կորուստ

Վախ համար 5
Փոքրիկ, ես վախենում եմ չդառնալ աշխարհի ամենալավ մայրիկը քեզ համար։

Վախ համար 6
Որպես կին դադարել հետաքրքրել ամուսնուն։

Վախ համար 7
Չկարողանալ համատեղել մայրիկի դերն ու աշխատանքը։

Վախերի հաղթահարման մեթոդների  մասին զրուցել ենք հոգեբանի հետ։ Բայց նախ՝ մայրական վախի մի քանի պատմություն՝ նորաթուխ մայրիկների օրինակով։

Լիանա Պետրոսյան
Գուցե ծիծաղեք, բայց վախենում էի, որ երեխային կերակրելիս կովի չնմանվեմ։ Երեխայի ծնվելուց հետո վախերս փոխվեցին. այսպես կոչված հետծննդաբերական դեպրեսիան սկսվեց ու տևեց 3 ամիս։ Ինձ թվում էր երեխայիս ուզում են տանել, հեռացնել ինձնից։ Մղձավանջների մեջ էի։ Հոգեբանի չեմ դիմել, կարդում էի ուղղակի վախերիս մասին, ամեն մանրուք ուսումնասիորում...Հիմնականում վախերն անհայտությունից են։

Անանուն
Ես շատ հիասթափված ու կոտրված մամա եմ... Ով թերահավատորեն կամաց-կամաց պատկերացնում է, թե ինչ է նշանակում նորմալ երեխայի լավ մամա լինել։ Քանզի առաջին երեխաս շատ ուշ խոսեց ու հետո նաև հոգեկան խնդիրներ ձեռք բերեց, երկրորդ երեխայիս վերաբերյալ մի քանի լուրջ վախ ունեի, երբ ծնվեց վախենում էի, որ ինձ մոտ չի ստացվի խոսեցնել նրան, ըստ այդմ՝ գերուշադիր աշխատանքի արդյունքում ես նրան խոսեցրի 10 ամսականից։ Վախենում էի, որ ինձ մոտ որևէ բան մամայության մեջ լավ չի ստացվի, ու ես, ինչպես առաջինի դեպքում, կենթարկվեմ մեղադրանքների՝ իբրև թե վատ մամա: Բացի այդ ունեի վախ, որ աղջիկս ինձ չի սիրի, քանզի ես ինքս լուրջ խնդիրներ ունեմ իմ մոր հետ, գրեթե չեմ շփվում հետը: Ըստ այդմ՝ արտակարգ ուշադիր եմ, որ ոչ թե սեր ու էմոցիաներ պահանջեմ իմ երեխայից, այլ անընդհատ տամ իրեն, որպեսզի նա հիմա կուտակի դրանք ու դեռահասության, չափահասության տարիքում հենք ունենա ինձ սիրելու:
Այսքանը կարծում եմ խորքային վախերից, որոնք, սակայն, դեռ բարեհաջող հաղթահարում եմ:

Ծովինար Գրիգորյան
Ծննդաբերությունից չեմ վախեցել՝ միշտ ինքս ինձ ասում էի ՝ մի քանի ժամվա ցավ է՝ կանցնի...նույնն էլ խնամքը՝ բացառապես լողացնելը։ Միշտ սարսափում էի, որ երեխան ձեռքիցս կսահի, կընկնի, գլուխը կվնասի։ Նույնիսկ մի քանի օր չեմ լողացրել, հետո մայրիկս լավ խորհուրդ տվեց՝ կտոր փռել տաշտակի մեջ, նոր լողացնել։ Իսկ այ կառուցվածքի հարցում պարզվեց իզուր չէի վախենում։ Քանի որ միշտ լսել էի, որ մեր ցեղի կանայք 40-ից հետո են գիրանում, ոչ մի ավելացած կիլոգրամի համար չէի մտահոգվում։ Արդյունքում՝ +20 կիլոգրամ։ Ամուսինս օր ու արև չէր տալիս, փնովում էր ավելորդ քաշի համար, ես էլ ՝ իրեն հակառակ, չէի  նիհարում, ավելի շատ էի ուտում, որ հասկանա՝ փնովելով բան դուրս չի գա։ Հիմա կրկին հղի եմ. միակ վախս ծննդաբերության հետ կապված այն է, թե առաջնեկս ինչպես է այդ մի քանի օրը ապրելու առանց ինձ՝ շատ կապված է։ Շատ վախենում եմ սխալ դաստիարակելուց, դա մեծ խնդիր է, որովհետև ինչքան էլ փորձենք դաստիարակել, միևնույն է՝ երեխան սովորում է մեզանից․պետք է ուշադիր լինենք մեր վարքի ու խոսակցականի մեջ երեխայի մոտ...Մեր ընտանիքում վեճերը շատ են և ես վախենում եմ, որ մեծանա բալիկս ինքն առաջարկի մեզ՝ իր ծնողներին, բաժանվել։

Հռիփսիմե Ղազարյան
Առաջին վախս ի հայտ եկավ այն ժամանակ, երբ իմացա, որ սպասում եմ փոքրիկի: Մեկն առօրյա, մյուսը՝ հոգեբանական: Հոգեբանական խնդիրն այն է, որ վախենում էի կտրուկ շարժումներից՝ փոքրիկին չվնասելու համար: Առօրյան աշխատանքը կորցնելու վախն էր: Եթե առաջին դեպքում զգուշությունս գնալով ավելացավ, ապա մյուսն աստիճանաբար անհետացավ, քանի որ հասկացա, որ հիանալի կարողանում եմ համատեղել աշխատանքն ու մայրիկ դառնալու գործընթացը: Վախերիցս մեկն էլ կապված էր արտաքին տեսքի փոփոխության հետ՝ գիրանալ, տգեղանալ և այլն, որի մասին երևի թե մտածում է յուրաքանչյուր մայրիկ, սակայն փոքրիկի գալուց հետո հասկացա, որ նման վախերը ժամանակավոր են: Երեխայի ծնվելուց հետո այլ վախեր ի հայտ եկան: Սկզբում կապված լոգանք ընդունելու հետ: Սկզբնական շրջանում օգնում էր տատիկը, սակայն ընդամենը մեկ ամիս անց արդեն ես էի փոքրիկիս լողացնելու ց հաճույք ստանում: Վախերիցս մեկն էլ գիշերային ժամերին փոքրիկին օգնել չկարողանալու վախն էր, եթե ինչ-որ բան պատահի և ես քնած լինեմ, սակայն հենց սկզբում հասկացա, որ անգամ շնչառության աննշան փոփոխության դեպքում արթնանում եմ՝ անկախ ինձանից:

Անանուն
Առաջին բալիկիս հետ կապված՝  վախենում էի կորցնեմ փոքրիկիս։ Մի տեսակ անհավանական, շատ մեծ երջանկություն էր գրկել ու լինել հրեշտակի մայր, վախենում էի, որ արժանի չեմ այդ ամենին։ Երկրորդ բալիկիս ժամանակ էլ, երբ տունս լիարժեք սիրով ու ջերմությամբ էր պատված, վախ կար, թե անթերի ոչինչ չի լինում և փնտրում էի իմ տան թերությունը։ Այս վախերը հաղթահարել եմ, հիմա մի երրորդն է տանջում. չնայած առողջական խնդիրներ չունեմ, բայց վախենում եմ, չլինի հանկարծ, որ ձագուկներիս առանց մայր, ընտանիքս առանց ինձ թողնեմ...Այ այդ վախը, որ հանեմ միջիցս ինձ հաղթած մարդ կհամարեմ։

Անուշիկ
Միշտ վախեցել եմ կերակրելուց հանկարծ չխեղդվեն, մի հատ, որ հանկարծ թեթևակի հազում էին ուտելու ժամանակ, ես ցնցվում էի վախից: Բայց հիմա վախս ուրիշ է, վախենում եմ սխալ դաստիարակելուց, էն որ այնքան շատ ես սիրում , որ ինչ ուզում են ուզում ես անել, բայց մտածում ես՝ բա կարող է սխալ է այդպես... Ի վերջո վախենում եմ հոգեբուժարան ընկնել։ Ու նման հազարավոր բաներ: Բայց ամուսինս շատ հոգատար է ու շատ է օգնում էդ հարցում։ Հոգուս խորքում թեկուզ վախ կա, բայց գիտեմ որ դառնալու են լավ մարդիկ:

Անանուն
Վախենում էի լավ մամա չեմ լինի՝ թե հոգեպես, թե ֆինանսապես, թե խնամքի հարցերում։ Ու շատ հաճախ լաց էի լինում այդ մտքից։  Չեմ վախեցել, թե կտեգեղանամ, միշտ մտածել եմ, որ երեխայի ծնվելուց հետո շատ լավ կդասավորվի թե անձնական, թե սեռական կյանքս...ու այդպես էլ եղավ։ Ինչպես կանանց 80 տոկոսի, այնպես էլ ինձ մոտ հղիությունից հետ զոլեր են մնացել մաշկիս վրա, բայց ես չեմ նեղվում, ամեն անգամ դրանց նայելիս ծիծաղում եմ՝ թե ինչքան է բալիկս հարվածել ինձ։

Քրիստինե
Ես երբեք ու երբեք չեմ վախեցել կորցնել կառուցվածքս կամ պահել, մեծացնել երեխայիս, բայց նրա լույս աշխարհ գալուց հետո ես շատ եմ վախենում կորցնել իմ հրեշտակին։ Ամեն գիշեր մի քանի անգամ ստուգում եմ՝ շնչո՞ւմ է, իրեն լա՞վ է զգում, թե ոչ...Աստծուց շնորհակալ եմ փոքրիկ հրաշքի համար։

Անանուն
Տղաս արդեն 5 տարեկան է...շատ խնդիրների միջով ենք անցել։ Երբ Դանիելս ծնվեց, մոտս հոգեբանական սթրես էր։ Ես վախենում էի իմ երեխայից։ Չէի կարողանում նրան գրկել։ Դնում էին ձեռքս, ձևական գրկում, կերակրում դնում էի տեղը։ Ոնց որ իմ երեխան չլիներ, ուղղակի մեղքս գար։ Դա տևեղ ամսից շատ, հետո կամաց-կամաց մայրական բնազդներն ու զգացմունքներն արթնացան մեջս։  Ու զարմանալի մի բան, ինչ ես սկսեցի գրկել ու սիրել նրան, նա փոխվեց, այլևս առանց պատճառ չէր լացում, շատ հանգիստ բալիկ էր դարձել։

Սեդա Տեր-Ղազարյան
Սկսեմ աշխատանքից ու դեկրետից. քանի որ ամուսնացա ուրիշ երկրում, ինտեգրման խնդիր ունեի, այդպես էլ մինչև երեխայի ծնունդը չհասցրի աշխատել։ Ուստի երեխայի ծնունդն ինչ-որ չափով լուծեց զբաղվածությանս հարցը, սկսեցի հավեսով մամայություն անել։  Ինչ վերաբերում է երեխայի խնամքին, վախեր չեմ ունեցել։ Անգամ կողքից էլ նկատել էին, որ էդ ամենը շատ ռիսկով էի անում, փորձ ունեցողի պես. չգիտեմ՝ երևի բնավորությամբ է պայմանավորված եղել։ Այ դաստիարակության հարցում ունեմ անհանգստություն։ Դեռ չեմ կողմնորոշվում՝ դաստիարակել այնպես,ինչպես մեզ են դաստիարակել՝ շնորհքով, բայց լիքը «կոմպլեքսներով», թե ժամանակակից շատ մամաների նման երեխան ինչ անի,ասել ոչինչ,այսինքն՝ աչք փակել։ Այս  հարցում անհանգստությանս ավելանում է նաև այն, որ օտար հողում ենք ապրում, այստեղ ամեն ինչ շատ ազատ է, գրեթե ոչինչ կաղապարված չէ, բայց դե անշնորհքությունն էլ անհամեմատ մեծ է։ Հղիության ընթացքում գիրացման, կազմվածքի հետ կապված փոքրիկ դեպրեսիաներ են եղել։

Լիլիթ Եղիազարյան
Սկզբում, քանի որ շատ երջանիկ էի ամուսնուս հետ, կորստի վախ ունեի։ Հետո, երբ ծնվեց առաջնեկս, ես 33 տարեկան էի ու վախենում էի, որ չեմ կարողանա աշխարհի ամենալավ մաման լինել։ 40 տարեկանում ունեցա երկրորդիս, շատ երջանիկ էի ու հանկարծ իմացա , որ ծանր հիվանդություն ունեմ։ 3 ամիս հետո միայն թույլատրվեց գրկել բալիկիս։ Հիվանդության հաղթահարումը տևեց 3 տարի։ Դեղերից ահավոր գիրացել էի, այսինքն՝ մի հատ էլ տձևանալու վախի միջով էի անցնում։ Հետո հասկացա ամենակարևորը՝ ես երջանիկ մարդ եմ, ունեմ ընտանիք, որտեղ ինձ սիրում են, սիրում են միայն նրա համար, որ կամ ու կապ չունի՝ գեղեցիկ եմ, տգեղ, առողջ, հիվանդ, ամենալավը թե ամենալավին ձգտող, միևնույն է սիրում են...պիտի վայելել ու կյանքին թեթև նայել։ Հիմա, երբ ամեն բարդություն անցյալում է, և մարմինս է վերականգնվել, և զբաղվում եմ իմ սիրելի գործով, հասկացա, որ ամուսնուս ՍԵՐն ու հոգատարությունը ոտքի հանեց։ Խենթանում եմ նրա ու զավակներիս համար...Երիտասարդ «մամաշաներին» խորհուրդ կտամ չքայաքայեն իրենք իրենց և իրենց սիրելի էակներին։ Ապրեք օրով ու երջանիկ եղեք, որովհետև չգիտեք վաղն ինչ է պատրատել ձեզ համար։

Անի Կիրակոսյան
Երբեք ոչնչից չեմ վախեցել. Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում ճիշտ դաստիարակելու և պիտանի մարդ դարձնելու հարցին։ Բայց միայնակ չեմ և խելացի ամուսին ընտրելը կարևոր գործոն է այստեղ ...Միայն վախենում եմ, որ դաս սովորեցնելու համար համբերությունս չհերիքի։

Աննա Հայրապետյան
Հղիության լուրն իր հետ բացի ուրախությունից բերում է նաև պատասխանատվություն ու զգոնություն: Հղիության 9 ամիս, որ անցնում է վախերի, տարատեսակ հարցերի ու պատասխանների փնտրտուքում: Որքան էլ հղիության ամիսները օգտագործվում են "մամայական" գիտելիքներ ձեռք բերելու համար, միևնույնն է՝ երեխայի ծնունդից հետո տեսականը ջնջվում է. գալիս է բարդ ու դժվարին գործնականը: Նորածնին գրկելը կամ կերակրելը հանկարծ դառնում է աշխարհի բարդագույն ու անլուծելի թվացող խնդիրը: Նորածնի հանդեպ պատասխանատվությունը, քեզ դարձնում է շատ կասկածամիտ, վախկոտ, շարժուձևում սահմանափակ: Հիմա արդեն աշխարհը պտտվում է հենց Նրա շուրջ ու Նրա ամեն մի անհանգստությունից կամ լացից, դու դառնում ես մեղավոր՝ թե ինչն այնպես չարեցի:

Անի Խաչատրյան
Միշտ վախեցել եմ մտավոր հետամնացությամբ  երեխա ունենալուց, որովհետև ես միշտ չափից շատ ընկճվել և ազդվել եմ նման երեխաների տեսնելով։ Առաջնեկիս ունենալուց հետո փորձում էի ամեն ինչ շատ ճիշտ անել, որ փոքրիկս լինի առողջ ու դաստիարակված։

Նարինե Գաիաջյան
Ինձ մոտ վախի զգացողությունը կապված է երեխայի դաստիարակության հետ: Կկարողանա՞նք, արդյոք, ես և հայրիկը դաստիարակել ազնիվ, լուրջ,սովորող և աշխատասեր մարդու: Արդյոք մեր օրինակը բավարար է, թե կան ուրիշ մեթոդներ , որոնք ես չգիտեմ: Այսքանը: Իսկ ուրիշ վախեր կարծում եմ հավատացիալ մարդը պետք է չունենա: Աստված բոլոր բալիկներին պահապան:

Ռոզա
Միակ վախս այն է, որ երեխաներս որբ կմնան։

Տոմա Աղաբաբյան
Ինձ մոտ վախերը սկսվեցին հղիության ժամանակ։Ինչպե՞ս պահեմ, որ բալիկին չվնասեմ, ինչպես կրեմ այդ լուրջ պատասխանատվությունը։ Բայց այն ավելի բարդացավ, երբ ծնվեց, երբ գիտակցեցի, որ կա մեկը, ում համար ես վախենում եմ, ավելացավ ևս մի սիրելի մարդ, ում կվախենամ կորցնել։
Այս ամենին գումարած սթրես՝ ամիսներով չքնել, հարմարվել, որ դու էլ առաջվանը չես։Բայց սա էլ անցողիկ է։ Ամեն ինչ անցողիկ է։
Ցանկացած վախ բնական է ու ժամանակի հետ հասկանում ես, որ մայր լինելը ամենահրաշք բանն է և որ կարելի է կրկին մայրանալ։

Գայանե
Երբ ծնվեց առաջնեկս մի տեսակ դարձա զգուշավոր, անընդհատ մոտենում էի անկողնուն, հետևում շնչառությանը , նա այնքան փոքրիկ էր, որ վախենում էի փաթաթելուց և  լողացնելուց վնասեմ։ Ասեմ՝ վախենում էի ինչ-որ մեկի մոտ թողնել։ Մտածում էի, որ կարող է չկարողանան հոգատար լինել։

Անի
Առաջնեկովս ոչնչից չէի վախենում, որովհետև ոչնչից տեղյակ չէի։ Չգիտեի ինչ է կատարվում կնոջ օրգանիզմի հետ հղիության ընթացքում. մաշկի փոփոխություն, կառուցվածքի, մազածածկ այն տեղերում, որտեղ երբեք չեն եղել։ Նյարդային սթրես։ Երեխայի խնամքի վրիպակներ եղել են միայն սննդի ու կրծքի կաթի  հետ կապված։ ԿԿ չպահպանեցի իմ չգիտելիքի, կողքի սխալ խորհուրդների ու սթրեսային վիճակի պատճառով։ Ծննդաբերության վախ չեմ ունեցել։ Չեմ պատկերացրել։ 34 շաբաթականում ներարգանդային սրտի արատ ախտորոշեցին։ Ծննդաբերությունից հետո հնարավոր էր վիրահատություն։ Միակ վախս սա էր։ Տղաս՝ Ռիչարդս, ծնվեց 41 շաբաթական, կեսարյան հատմամբ՝ թթվածնաքաղցի պատճառով։ Հետվիրահատական ու հետծննդաբերական դեպրեսիաս ձգվեց ընդհուպ մինչև երկրորդ հղիություն։ Այնքան էի վախենում հղիանալուց, որ երբ թեստը դրական ցույց տվեց, մի ուժեղ սթրես էլ այդտեղ ապրեցի։ Բայց քանի որ եղածն եղած էր, հստակ որոշեցի, որ պուճուրիս պահելու եմ առաջնեկիս սխալների վրա սովորած ճշտով։ Այս  անգամ վախերս շատ էին։ Վախենում էի, որ էլի կխառնվեն երեխու հետ կապված հարցերին, ու ես չեմ կարող ճիշտ մեծացնել նրան։ Վախենում էի առաջնեկիս  ռեակցիայից, թե ոնց կվերաբերվի եղբորը։ Վախենում էի էլի երկար տանջվել՝ քաշ գցելու համար, կազմվածքիս այլանդակվելու համար, անճոռնի սպին հավերժ կրելու համար, որ վիրաբույժս լավը չի լինի ու այսպիսի խառը բաներից։ Բայց հիմա էլ չեմ վախենում։ Ամեն ինչ իմ սրտով է, բացի կազմվածքիցս։ Անդառնալի կորցրել եմ սիրուն կազմվածքս,  բայց փողին մուննաթ՝ տերդ մեռնի գիտություն։

Տաթևիկ
Ես արդեն երկու երեխա ունեմ՝ տղա և աղջիկ: Թվում էր, թե երկրորդ հղիության ընթացքում, երեխայի լույս աշխարհ գալուց հետո վախեր չեմ ունենալու, ինչպես առաջինի ժամանակ, սակայն սխալվում էի: Ճիշտ է՝ վախերը տարբեր էին, բայց կային ու մինչև հիմա էլ կան: Վախերս սկսվեցին հենց այն պահից, երբ իմացա, որ բալիկ եմ ունենալու: Տարբեր բնույթի էին՝ բա որ հղիության ընթացքում խնդիրներ առաջանան, բա որ ծննդաբերության ընթացքում խնդիրներ առաջանան, բա որ երեխայի հետ կապված խնդիրներ լինեն: Ամեն ինչ նորմալ անցնելուց հետո սկսվում են արդեն երեխայի հետ կապված վախերը՝ լացում է, վախենում եմ՝ կարող է մի տեղը ցավում է, կարող է սոված է մնացել, կարող է շոր հագցնելուց ցավացրել եմ, կարող է… Ու այսպես շարունակ: Նման տիպի վախերը հաղթահարելուց հետո ու երբ մի քիչ երեխան մեծանում է, սկսվում են այլ վախեր՝ կապված արդեն ճիշտ դաստիարակության, երեխային ճիշտ հասկանալու, ճիշտ ուղղություն ցույց տալու հետ: Այս վախերն ինձ մոտ դեռ չեն անցել ու երևի չեն էլ անցնի. երեխան մեծանում է, բայց ծնողի համար շարունակում է մնալ երեխա, բացի այդ՝ մեծանալուն զուգահեռ շատանում են նաև խնդիրները: Բացի երեխայի հետ կապված վախերից, նաև հենց քեզ հետ կապված վախեր էլ կան: Նախ պետք է համակերպվել, որ այլևս չես աշխատելու, իհարկե, որոշ ժամանակ, ինչպես «վերադարձնել» մինչև հղիությունն ունեցած կառուցվածքը, կրկին վերադառնալ աշխատանքի: Սրանք էլ, իհարկե, հաղթահարելի են: Ես նմանատիպ վախերը հեշտությամբ հաղթահարել եմ առաջին բալիկն ունենալուց հետո, փորձում եմ հաղթահարել նաև երկրորդ երեխայի ծնունդից հետո: Վախեր միշտ էլ կան, կլինեն, բայց դրանք անցողիկ են, հաղթահարելի, կարևորը՝ երեխաներն առողջ լինեն:

Աննա Թավաքալյան
Իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ ցանկացած վախ հաղթահարելի է, եթե լինի կամք ու ցանկություն։ Այստեղ հարկավոր է հստակ ներքին որոշում. կա՛մ դու «կերակրում» ու աճեցնում ես վախերդ մինչև անհաղթահարելի վիշապ դառնան, կա՛մ հավաքում ես կամքիդ ուժն ու խելոք գրքեր կարդում, զբաղվում քեզանով ու ընտանիքովդ։ Այն աղջիկներին, ովքեր անամնեզում վիժում կամ երեխայի կորուստ ունեն, շատ դժվար է։ Հղիությունն այս դեպքում կրկնակի էմոցիոնալ է ընթանում ու շատ կարևոր է մտերիմների աջակցությունը, որոնք ոչ թե կխեղդեն խորհուրդներով, այլ ուղղակի կողքիդ կլինեն։ Մի վախեցեք ձեր ցանկություններից և էմոցիաներից. նրանք կարող են շատ տարբեր լինել ու առաջանալ միաժամանակ։ Եթե, օրինակ, չեք ուզում շփվել ոչ մեկի հետ, մի ստիպեք ինքներդ ձեզ, մի շփվեք և հիշեք, որ ոչ մեկի ոչ մի բան պարտավոր չեք։ Եթե ուզում եք նոր զբաղմունքներ հորինեք՝ խնդրեմ, նորից հիշեք, որ ոչ մեկին պարտավոր չեք, զբաղվեք ձեզ հաճելի բաներով ու ոչ մեկին մի լսեք, հղիությունը ձեր ու միայն ձեր ժամանակն է։ Էմոցիաները կառավարելու հարցում շատ է օգնում զբաղվածությունը՝ կլինի դա աշխատանք, հետաքրքիր նախագիծ, հոբի կամ այլ բան...դա օգնում է ցրել անհանգստությունը ու քեզ օգտակար զգալ։ Հորինեք ձեզ համար զբաղմունքներ. ես օրինակ նկարում էի, մասնակցում էի տարբեր նախագծերի, շփվում էի տարբեր մարդկանց հետ և ուսումնասիրում հղիությունն ու մանկաբուժությունը։ Հղիությունը լավագույն ժամանակն է ինքդ քեզնով զբաղվելու համար. փորձեք մաքսիմալ հաճույք ստանալ։ Եթե հակացուցումներ չկան, ապա անպայման զբաղվեք յոգայով։ Դա լավագույնն է , ինչ կարող է անել հղի կինն իր մարմնի հետ. արդյունքը կզգաք ծննդաբերության ժամանակ։ Ու կարևորը՝ տագնապի ու ընկճախտի պահերին, իսկ դրանք անպայման լինում են, մի վախեցեք բարձրաձայնել ու քննարկել դա մտերիմների հետ։ 

Արուսիկ
Ես փաստորեն անհետաքրքիր էկզեմպլյառ եմ։ Կառուցվածքի մասով երբեք չեմ վախեցել, որովհետև շատ նիհար եմ եղել, դեռ  հույս ունեի, որ երեխայից  հետո մի քիչ կլցվեմ։ 18 կիլոգրամ չաղացել եմ հղի ժամանակ, երեխեն ծնվեց, եկա տուն, տեսա արդեն -14 կիլոգրամ։ Երեխան մի տարեկան էր, որ սկսեցի տանից աշխատել։ Նույնիսկ իմ ուզած օրն է  ինքը ծնվել։ Պահել խնամելուց էլի չեմ վախեցել, ամեն ինչ ինքս եմ արել, կարծես՝  փորձառու մամա լինեի։ Ծննդաբերելուց էլ չեմ վախեցել։ Նույնիսկ հետծննդաբերական դեպրեսիա չեմ ունեցել։ Նոր մտքովս անցավ՝ ես աննորմալ եմ։

Հ.Գ
Այ այսքան տարբեր են կանայք։ Մինչ մեկը ոչինչից չի վախենում, մյուսը առանց հերթ տալու արագ-արագ նշում է իր վախերի մասին։  Տարբեր են, բայց բոլորին միավորում է մի բան՝ անպարտելի մայրական սերը ...ինչն էլ հաղթում է։ Այստեղ անհրաժեշտ է հստակ դիրքորոշում, ինչպես մի մայրիկ` Աննա Թավաքալյանն ասաց, կամ սնուցում ես վախերդ մինչև դրանք  ահագնանում ու խժռում են քեզ, կամ հավաքում ես քեզ  ու մանրաքայլ ընթանում դեպի նպատակ։

Իրականում բնությունն ամեն ինչ հաշվի է առել, կինը ստեղծված է այդ դժվարություններն հաղթահարելու համար․ոչ առաջինն եք, ոչ վերջինը՝ ուղղակի հավատացեք ձեզ ու ձեր կանացի անսպառ ուժին։ 

Հոգեբանի հետ վախերի մասին զրույցը ՝ հաջորդիվ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}