Առողջություն 13:21 07/03/2018 Հայաստան

«Դեղերի տրամադրման կարգի փոփոխությունը լրացուցիչ բեռ է թե հասարակության, թե ծառայություն մատուցողների համար»

Դեղորայքը դեղատոմսով բաշխելու որոշումը նպատակ ունի հիվանդին ավելի շատ մոտեցնել բժիշկին, կասեցնել ինքնաբուժումը, վերահսկել ամբողջ դեղաբանական շուկայի վիճակը: Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության ամբիոնի դոցենտ, Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան Անահիտ Զախարյանը:

Նրա խոսքով՝ գաղափարը ինքնին շատ ողջունելի է, սակայն միանգամից՝ մեկ հարվածով, մեկ հրամանի ուժով այդ անելը բավական դժգոհություններ է առաջացրել թե բնակիչների, թե բժիշկների կողմից, որովհետև բժիշկը ուզում է հիվանդին դեղորայք նշանակել, այն, ինչ պետք է այս պահին, բայց կա խոչընդոտ՝ անհրաժեշտ է դեղատոմսի նոր ձևը, հիվանդն էլ դժգոհ է, քանի որ ավելորդ քաշքշուկ է առաջանում:

Ըստ Զախարյանի՝ ցանկացած հարց կարելի է լուծել աստիճանական քայլերով, նախ՝ ազգաբնակչության մտածելակերպը պետք է փոխվի ազգաբնակչության, որ եթե խնդիր կա, հատկապես երեխայի դեպքում, պետք է դիմել բժիշկի, ինքնաբուժությամբ չի կարելի զբաղվել: Խնդիրը փուլերով լուծելու տարբերակը, Զախարյանի խոսքով, շատ ճիշտ որոշում է. այս ժամանակահատվածը կծառայի ի նպաստ թե ազգաբնակչության, թե բժիշկների մտածելակերպի, մոտեցումների վերափոխման:

«Կարծում եմ՝ բուժհաստատությունները, այդ թվում՝ պոլիկլինիկաները, պետք է ունենան դեղորայքի այնպիսի արսենալ, որը հենց այդ հաստատությունում կտրամադրվի հիվանդին, եթե այդ ճանապարհը աշխատեց, ոչ մի դժգոհություն չի լինի: Իհարկե, ես չեմ կարող վստահ լինել, որ ցանկացած դեղ կլինի, բայց ամեն դեպքում գործածական, լայն կիրառություն ունեցող դեղերը պետք է լինեն»,- ասաց նա: Զախարյանը նշեց, որ Հայաստանում այսօր դեռ կան մի շարք չգրանցված դեղեր, սա նույնպես խնդիր է առաջացնում՝ ինչպե՞ս, որտեղի՞ց, ի՞նչ քանակով կարող է հիվանդը դրանք ձեռք բերել: Նա ասաց, որ հատկապես իրենց բնագավառում կան դեղեր, որոնք կորցրել են ուժը, որոնց վրա դրվել է արգելք՝ առանց դեղատոմսի անհնար է գնել, այդ դեղորայքը պետք է գրանցվի:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանը նշեց, որ չնայած հանրության բուռն արձագանքին՝ օրենքն ուժի մեջ է մտել մարտի 1-ին, բայց խոսքը 2017-ի նոյեմբերի 9-ի որոշման մասին է: Զոփունյանի խոսքով՝ քննարկման համար բավական ժամանակ է տրվել:

«Նմանատիպ փոփոխությունները պարտադիր պետք է քննարկել, ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որտեղ կներառվեն և բժիշկ-մասնագետները, քանի որ այստեղ ռիսկ կա ինքնաբուժության և ոչ պատշաճ բուժծառայության տրամադրման առումով: Մյուս կողմից՝ զուտ իրավական կարգավորումների տեսանկյունից՝ մենք ունենք «Դեղերի մասին» օրենք, որն անդրադառնում է դեղերի դուրսգրման, գրանցման բոլոր հարցերին, նախատեսում նաև գրանցման ամբողջ ընթացակարգը՝ առանձին իրավական ակտերով ևս: Մենք ունենք դեղեր, որոնք գրանցելիս արդեն իսկ պահանջը դնում են, որ այն կարող է դուրս գրվել բացառապես դեղատոմսով, և սա բոլորովին նորություն չէր: Սա բոլորը կարող են փաստել: Այլ հարց է, որ դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկն ավելացել է»,- ասաց նա:

Զոփունյանի խոսքով՝ պետք է հասկանալ՝ ինչու՞ է արվում այս փոփոխությունը, և արդյո՞ք պետք էր նախապես կազմակերպել որոշակի միջոցառումներ: Ըստ բանախոսի՝ նախ պետք էր ուսումնասիրել միջազգային փորձը, թե ինչպիսի՞ն են այլ երկրներում ընթացակարգերը, թե ո՞ր դեղերն են դեղատոմսով դուրս գրվում, մյուս կողմից՝ կոռուպցիոն ռիսկերը հաշվի առնել, քանի որ նման ռիսկ պարունակող ևս մեկ օղակ է առաջանում:

Զոփունյանը նշեց՝ պետք էր հասկանալ հասարակության հատկապես խոցելի խմբերի համար առաջացող խնդիրները, քանի որ կան պացիենտներ, ովքեր խրոնիկ հիվանդ են, ըստ էության՝ պարբերաբար օգտվում են մի շարք դեղերից, գիտեն՝ ինչ դեղեր են պետք իրենց, և դրա համար պարտադիր չէ լրացուցիչ այցելել բուժհաստատություն: «Այս փոփոխությանը շատ ավելի լուրջ էր պետք պատրաստվել, անել հանրային քննարկում, ընդունել որոշում, ոչ թե ուժի մեջ մտնելուց հետո կամ երեք օր առաջ այս աղմուկը բարձրացնել»,- ասաց նա:

Մասնագիտաբար գնահատելով՝ Զոփունյանը նշեց, որ առկա օրենսդրական կարգավորումներում խախտումներ չկան, եթե լինեին էլ, արդարադատության նախարարության օղակով անցնելիս այդ կարևոր հատվածը բաց չէին թողնի: Նա ասաց, որ իրենց ուսումնասիրություններով պարզել են՝ կան մի շարք դեղեր, որոնք արդյունավետ չեն և կարիք կա վերանայելու, հասկանալու՝ արդյո՞ք այն արժե ընդհանրապես պահել շրջանառության մեջ, թե՞ ոչ, պացիենտին պետք է ընտրելու հնարավորություն տալ: Այս փոփոխությունն, ըստ բանախոսի, պետք է քննարկման դրվի, քանի որ սա փոփոխություն է, որն ուղղակիորեն ազդում է հասարակության վրա:

Նա ընդգծեց նաև մի շարք այլ խնդիրներ, որոնք կարող են առաջ գալ այս փոփոխության հետևանքով՝ պացիենտները պետք է հասցնեն օրվա ընթացքում բուժհաստատություն դիմել, քանի որ ոչ աշխատանքային ժամին մասնագետներ կարող է չգտնեն, պացիենտները, ովքեր չունեն խնամողներ, անձամբ են այցելում բուժհաստատություն, կարիք կա նաև հասկանալու, թե կանչ գրելու շրջանակներում ինչպես պետք է այդ հարցը կարգավորվի: Ըստ Զոփունյանի՝ այս փոփոխությունը լրացուցիչ բեռ է և հասարակության, և ծառայություն մատուցողների համար, նաև՝ դեղատների:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}