Եվրահանձնաժողովը Ուկրաինային առաջարկել է 1 մլրդ եվրոյի աջակցություն
Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինային 1 միլիարդ եվրո տրամադրելու առաջարկը՝ տնտեսական կայունացմանն ու կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու համար: «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում։
«Առաջարկը հետևում է Ուկրաինայի իշխանությունների խնդրանքին, և Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ու Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի միջև անմիջական քննարկումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը նշել է, որ չորրորդ մակրոտնտեսական ֆինանսական աջակցության ծրագրի առաջարկը ցույց է տալիս ԵՄ-ի`Ուկրաինայի հետ համերաշխության հանձնառությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան