Լավրովի և Թիլերսոնի՝ Ադիս-Աբեբայում հանդիպումը չի կայացել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումն Ադիս-Աբեբայում այդպես էլ չի կայացել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ռուսական պատվիրակության աղբյուրին։
«Հանդիպում չի եղել»,- ասել է աղբյուրը։
Լավրովը Եթովպիա ժամանել էր երեկ երեկոյան, իսկ ԱՄՆ պետքարտուղարն Ադիս-Աբեբայում էր իր աֆրիկյան շրջագայության շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը, երկու նախարարները ոչ միայն նույն օրը գտնվել են նույն քաղաքում, այլև՝ միաժամանակ նույն հյուրանոցում։
Բարձրաստիճան պաշտոնայների հանդիպման շուրջ աժիոտաժը ծագել է պետդեպարտամենտի այն հայտարարության պատճառով, որ նման հանդիպման հարցում ռուսական կողմից չի եղել։ Մինչդեռ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ հանդիպման մասին հարցումն ուղարկվելէ 2 օր առաջ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ