Գյումրու թատրոնը կմեկնի հյուրախաղերի
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ժան Ժակ Բրիկերի և Մորիս Լասեգի «Բարև MAMA» կատակերգությունը մարտի 22-ին կներկայացնի Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մարտի 23-24-ին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ( այստեղ ներկայացումը «Արցախ իմ սեր»ծրագրի շրջանակում է, և տոմսերի ամբողջ հասույթը կուղղվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի նորգմանը)։
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում՝ ապրիլի 4-ին, իսկ ապրիլի 14-ին և 15-ին Երևանի կամերային թատրոնի դահլիճում կներկայացվի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիան։
Ի դեպ, վերջինս Գյումրու դրամատիկականի և Կամերային թատրոնի նախաձեռնած «Ներկայացումների փոխանակում» ծրագրի փորձնական հյուրախաղն է, որի հաջողության դեպքում տարվա ընթացքում ևս մի քանի փոխադարձ հյուրախաղեր կիրականացվեն։
Բոլոր ներկայացումների տոմսերն արդեն վաճառվում են տվյալ հյուրընկալ թատրոնի տոմսարկղում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ