Նախագահը շնորհավորել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 5-րդ տարեդարձի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջություն և հաջողություններ բոլոր աստվածահաճո նախաձեռնություններում: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության ներկայացրած ուղերձում ասված է.
«Սրբազան Քահանայապետի Ձեր առաքելությունը առաջին իսկ օրվանից միտված է եղել աշխարհում արդարության և հակամարտ կողմերի միջև երկխոսության հաստատմանը։ Մեծագույն հաճույքով եմ արձանագրում, որ այն առանձնացել է նաև հայ ժողովրդի նկատմամբ մեծ ուշադրությամբ»։
Նախագահ Սարգսյանը նաև ջերմությամբ է հիշել Ֆրանցիսկոս Պապի հետ Սուրբ Աթոռում և Հայաստանում իր հանդիպումները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին