Երևանում ջերմաստիճանը կհասնի +22-ի
Մարտի 18-19-ին հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:
Արդյունքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը Սյունիքի հովտային գոտում արդեն կհասնի +20․․․+25, Արարատյան դաշտում և Երևանում +20․․․+22, Տավուշում +17․․․+20 աստիճանի։ Նման տվյալներ է հրապարակել ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնը:
ԱԻՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, մարտի 14-ի ցերեկը, 18-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 15-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 14-ի ցերեկը, 17-ի ցերեկը, 18-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-16-ը, 17-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը Երևանում սպասվում է +5 - +7 աստիճան, մարտի 15-ի ցերեկը՝ + 17-+19 աստիճան: