«Էրեբունի» օդանավակայանում մեկնարկել է «Բարեկամություն-2018» ավիացիոն տոնակատարությունը
Այսօր Երևանի «Էրեբունի» օդանավակայանում «Բարեկամություն-2018» ավիացիոն տոնակատարության շրջանակում ՌԴ ՊՆ «Ստրիժի» խմբի օդաչուները բարձրագույն պիլոտաժի հնարքներ են ցուցադրում ՄիԳ-29 ինքնաթիռներով:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը այս մասին տեղեկացրել էր, որ օդային ծրագրի շրջանակներում ՌԴ օդատիեզերական ուժերի օդաչուները 6 էկիպաժով կցուցադրեն տարբեր հնարքներ, ինչպես նաև կցուցադրվեն զույգերով և անհատական պիլոտաժ ՄԻԳ-29 շարային ինքնաթիռներով:
«Ստրիժի» խմբի անձնակազմերը կցուցադրեն սյունյակից բուրգի և շեղանկյունու վերափոխումը, «Նեստերովի օղակը», «Հաստ շեղանկյուն», «Տակառ», «Հայելի»,«Ականջ» և այլ ֆիգուրներ: