«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվում է Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ մարտի 27-ին, ժամը 19:00-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:
Նախարարությունից մանրամասնում են, որ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն-փառատոնն այս տարի կանցկացվի նաև Գորիսում ( մարտի 29-ին, ժամը 18:00-ին):
«Արտավազդ» մրցանակները կտրվեն հետևյալ անվանակարգերում`
• «Լավագույն երիտասարդ դերասանուհի» (մինչև 30 տարեկան)
• «Լավագույն երիտասարդ դերասան» (մինչև 30 տարեկան)
• «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» (մինչև 35 տարեկան)
• «Լավագույն մանկական ներկայացում»
• «Լավագույն սցենոգրաֆիա»
• «Լավագույն պիես»
• «Լավագույն երաժշտության հեղինակ»
• «Լավագույն դերասանուհի»
• «Լավագույն դերասան»
• «Լավագույն ներկայացում»
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար անվանակարգում առաջարկությունն անում է ԹԳՄ նախագահությունը:
Կհանձնվի նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ:
ՀԹԳՄ նախագահության հաստատած փորձագետների կազմը.
• ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան
• ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան
• ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյան
• ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան
• Աննա Հեքեքյան
• Նվարդ Ասատրյան
• Ռուզաննա Առաքելյան
Մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած աշխատանքների ցանկը և լրացուցիչ այլ մանրամասներ օրվա ընթացքում կտեղադրվեն ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում:
Հարակից հրապարակումներ`
- «Արմմոնո Plus»-ը նվիրվում է Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին
- Ալեքսանդր Գրիգորյանը վայելեց հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքը. ՀՀ նախագահ
- Ալեքսանդր Գրիգորյանի հոգեհանգիստը և վերջին հրաժեշտի արարողությունը՝ հարազատ թատրոնում
- Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը
- «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին
- Այսօր կկայանա «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը
- «Նա ստեղծում է արվեստ»…Ալեքսանդր Գրիգորյան (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան