Մենք կիսում ենք Բուլղարիայի նախագահության կարգախոսը. Բաբլոյան
Առկա են նպաստավոր բոլոր հիմքերը հայ-բուլղարական հարաբերությունների առավել զարգացման համար»,- այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ժնևում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում այսօր Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչևայի հետ:
ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ Արա Բաբլոյանը, փաստելով, որ երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի միջև արդեն ձևավորված է փոխըմբռնման և համագործակցության բարի ավանդույթ, կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության խորացման տեսանկյունից:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել և հաջողություն է մաղթել բուլղարացի գործընկերոջը՝ ԵՄ խորհրդի նախագահությունը Բուլղարիայի կողմից ստանձնելու առթիվ: Արա Բաբլոյանը մասնավորապես նշել է. «Մենք կիսում ենք Բուլղարիայի նախագահության կարգախոսը՝ ԵՄ ներկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է լինել միասնական»:
Խոսելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նախորդ տարի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ համաձայնագիրը նոր էջ է բացում Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Բուլղարիան առավել սեղմ ժամկետում կվավերացնի վերոնշյալ համաձայնագիրը:
«Տիկին նախագահ, ուրախ եմ մեր հանդիպման համար և հավատացած, որ նման հանդիպումների պարբերականությունը նոր լիցք կհաղորդի և՛ միջպետական հարաբերությունների զարգացմանը, և՛ երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը»,- նշել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:
Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչևան շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել. «Հավաստիացնում եմ, որ հանձինս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի լավ բարեկամ, որը կաջակցի Հայաստանին Եվրոպական միության հետ համագործակցության հարցերում»:
Ցվետա Կարայանչևան Արա Բաբլոյանին հրավիրել է Բուլղարիայի Հանրապետություն:
Կողմերը պայմանավորվել են խորացնել խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը հանձնառու է շարունակել նպաստել աշխարհում կայունության և անվտանգության ապահովմանը. Բաբլոյան
- Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մասնակցում է Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին
- Բաբլոյանը կմեկնի Ժնև
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան