Ուկրաինան խզում է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը
Ուկրաինայի կառավարությունը հրապարակել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության ծրագիրը դադարեցնելու մասին որոշումը։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։
«Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է՝ դադարեցնել 2011 թ. հունիսի 7-ին Մոսկվայում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված 2011-2020 թթ. Տնտեսական համագործակցության ծրագրի գործողությունը։ Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվում է սահմանված կարգով Ռուսաստանի Դաշնության կառավարությանը տեղեկացնել Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշման մասին»,- ասված է փաստաթղթում։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ուկրաինայում որոշել են դադարեցնել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան