Հասարակություն 13:18 13/04/2018 Հայաստան

Հայաստանում 2018-ի առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ չեն եղել

2018 թ. առաջին եռամսյակը խոսքի և տեղեկատվական ազատությունների, լրագրողական գործունեության սահմանափակումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների բուռն ժամանակաշրջան է եղել: Ապրիլի 13-ին՝ ներկայացնելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) 2018 թ. առաջին եռամսյակային զեկույցը, այս մասին նշեց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մյուս կողմից, ըստ բանախոսի, սա համեմատաբար հանդարտ ժամանակահատված էր՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների բացակայության, ինչպես նաև ԶԼՄ-ների և դրանք աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումների նվազման առումով:

2018-ի առաջին կիսամյակում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 14 խախտում է եղել՝ 2017-ի նույն ժամանակաշրջանի 5 խախտման դիմաց, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների թիվը հաշվետու շրջանում եղել է 12` 2017-ի նույն ժամանակաշրջանի 32-ի փոխարեն, 2018-ի առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ չեն եղել, 2017-ի նույն ժամանակահատվածում բռնության երեք դեպք է գրանցվել:

Լրատվամիջոցներին օրենսդրական փոփոխությունների միջոցով կաշկանդելու, նրանց ազատությունն անհիմն սահմանափակելու վառ օրինակն, ըստ Մելիքյանի, կառավարության նիստերի դռնփակ անցկացումն է:

Բանախոսը նշեց՝ գործադիր իշխանության որդեգրած փակ աշխատաոճը վարակիչ ազդեցություն ունեցավ մյուս կառույցերի համար. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փետրվարի 19-ին բարձրացրեց քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքի «կանոնակարգման» (իրականում՝ սահմանափակման) հարցը:

«Դրա համար պատրվակ ծառայեց նույն օրը տեղի ունեցած միջադեպը, երբ ավագանու ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հրավիրած լրագրողների կողմից իրականացվող նկարահանումներն անթույլատրելի համարվեցին և արգելվեցին»,- ասաց նա:

Մելիքյանը նշեց՝ քաղաքապետարանի աշխատակազմի առաջարկած «կանոնակարգումները» լրագրողական հանրության համար անսպասելի օրենքի ուժ ստացան, և այսուհետ ավագանու նիստերին լրագրողները կարող են հետևել միայն իրենց համար նախատեսված հատուկ սենյակից՝ ուղիղ հեռարձակմամբ: Առանձին դեպքերում դահլիճ մուտք գործելու թույլտվություն կարող է տալ քաղաքապետը կամ նիստը վարողը:

Ըստ բանախոսի՝ խնդրահարույց էր նաև մարտի 23-ին ԱԺ արտահերթ նիստին ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը դարձյալ անակնկալ էր լրագրողական հանրության համար. Կառավարությունը հավանության էր արժանացրել մի նախագիծ և որոշել այն ուղարկել խորհրդարան, սակայն այնտեղ հայտնվեց միանգամայն այլ փաստաթուղթ:

ԽԱՊԿ նախագահը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ԶԼՄ-ներին վերաբերող ևս երկու օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվել, որոնք, ի տարբերություն վերոնշյալի, ընդհանուր առմամբ դրական արձագանք են ստացել: Մասնավորապես՝ վերանայվել են «Վարչական դատավարության օրենսգրքի»՝ դատական նիստերը տեսա և լուսանկարահանելու վերաբերող դրույթները, և այժմ վարչական գործերով դատական նիստերի լուսանկարահանման, տեսաձայնագրման համար անհրաժեշտ է ոչ թե դատավարության մասնակցի միջնորդության հիման վրա դատարանի թույլտվությունը, այլ կողմերի համաձայնությունը:

Բացի այդ, մարտի 1-ին կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի քրեական օրենսգրքում փոփոխություներ կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվող փոփոխությամբ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում առանձին՝ կամ առաջին, կամ երկրորդ մասի առկայության դեպքում (գործող դրույթի համաձայն պատասխանատվություն նախատեսվում է միաժամանակ երկուսի առկայության դեպքում):

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է ԽԱՊԿ նախագահը գնահատում Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ լրագրողների աշխատանքի խոչընդոտումը: Մելիքյանը նշեց, որ դա հաջորդ եռամսյակի իրադարձություն է, որը տեղ կգտնի զեկույցում:

«Այս ամենը այն քաղաքականության և մոտեցումների արդյունք է, որը որդեգրվել է: Իշխանության վերնախավում քաղաքական որոշում է կայացվել աշխատել ավելի փակ ռեժիմով, քան մինչ այժմ»,- ասաց նա:

Մելիքյանը նշեց՝ այս գործընթացը կարող է շարունակվել այնքան, քանի դեռ հասարակությունը լուրջ պահանջ չներկայացնի պաշտոնական տեղեկատվությունը մատչելի դարձնելու համար:

ԽԱՊԿ նածագահը նշեց, որ քայլեր են ձեռնարկում՝ լուծումներ գտնելու համար, գլխավոր նպատակն է՝ չեղարկել օրենքի այն ռեգրեսիվ դրույթները, որոնք համարում են լրագրողների գործունեության խոչընդոտում:

«Մենք հանդիպել ենք ՄԻՊ-ին, որ տեսնենք՝ ինքը ինչ մոտեցումներ ունի, և այդ հանդիպումն իմաստ ուներ, քանի որ ՄԻՊ-ը իրավասու է դիմել ՍԴ, և դա ավելի ուղիղ, մոտ ճանապարհ է, բայց մենք հասկանում ենք, որ ՄԻՊ-ը կարող է նպատակահարմար չգտնի՝ դիմելու»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}