Թրամփը ցանկանում է Սիրիայում ամերիկյան զորքերը փոխարինել արաբականով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչով դիմել է ԱՄՆ մերձավորարևելյան դաշնակիցներին՝ կոչ անելով Սիրիա ուղարկել ոչ միայն զենք, այլև զորքեր։ Այս մասին տեղեկացնում է Kommersant-ը։
Սպիտակ տան աղբյուրներով՝ ամերիկացի նախագահը զուգահեռաբար փորձում է երկու խնդիր լուծել Սիրիայից դուրս բերել այնտեղ գտնվող շուրջ 2 հազար ամերիկացի զինծառայողների՝ այս կերպ խուսափելով «անվտանգության վակուումից», որը թույլ կտար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ վերադառնալ դժվարությամբ նրանցից խլված դիրքեր։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը զգուշանում է, որ Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ամերիկյան զորքերով վերահսկվող տարածքը կգրավեն սիրիական բանակի ուժերը կամ այլ խմբավորումներ, որոնք մասնակից են այս հակամարտությանը։ Դրանից խուսափելու համար Սպիտակ տունը փորձում է մոբիլիզացնել տարածաշրջանում իր դաշնակիցներին։
Նախագահի գաղափարը դժվար կլինի իրագործել, եթե նա չհամաձայնի Սիրիայում թողնել զինծառայողների ինչ-որ քանակ կամ, առնվազն, օդային աջակցություն ցուցաբերել իր դաշնակիցներին։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը քննադատել է Սիրիային հասցված հարվածը
- ԵՄ արտգործնախարարները կոչ են արել Սիրիայի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել
- Հաագայում Սիրիայի հարցով քննարկում է սկսվել