Քաղաքական 10:25 18/04/2018 Տարածաշրջան

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծության մեջ ամենաշատ տուժողը Թուրքիան է

Մինչ մեկնաբանների մեծ մասը կենտրոնացել է Սիրիայում ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական թիրախային հրթիռակոծության պատճառների և հետևանքների վրա, շատ քչերն են գիտակցում, որ այս հարձակման արդյունքում ամենաշատ տուժողը Թուրքիան է: 

Երկու շաբաթ առաջ, երբ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները «շատ շուտով» իր զինվորներին դուրս կբերի Հյուսիսային Սիրիայից, թուրքական կառավարությունը հրճվանքի մեջ էր: Թուրքական ներխուժումը Աֆրին նպատակ էր հետապնդում ընդլայնել Մանբիջի և ամբողջ Հյուսիսային Սիրիայի բռնազավթումը՝ այդ շրջանից քուրդ զինյալներին դուրս մղելու համար: Թուրքական զորքերի ճանապարհին կանգնած միակ խոչընդոտը ամերիկյան զինված ուժերն էին՝ Մանբիջի շրջանում իրենց 2000 զինվորներով: Ամերիկյան զորքերի վրա հարձակվելու թուրքական հաճախակի սպառնալիքները չէին վախեցրել Միացյալ Նահանգների հրամանատարներին, որոնք հաստատակամ էին տեղի քրդական բնակչության պաշտպանության գործում:

Երկու շաբաթվա ընթացքում Թրամփը փոխեց իր դիրքորոշումը Սիրիայից ամերիկյան զորքերի անհապաղ դուրսբերման վերաբերյալ: Վաշինգտոնի և Փարիզի վերջին զեկույցներում նշվում է, որ Պենտագոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «համոզել» են նախագահ Թրամփին ԱՄՆ զինված ուժերը պահել Սիրիայում, մինչև Սիրիայի ճգնաժամի լուծումը կամ արևմտյան ու արաբական այլ երկրների կողմից ամերիկյան ուժերի փոխարինումը: Թուրքիայի ղեկավարները ևս հիասթափված էին, որ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պաշտոնանկության պատճառով չէր կարող պահել Էրդողանին տված իր խոստումը, որ ամերիկյան զորքերը շուտով կհեռանան Հյուսիսային Սիրիայից:

Սիրիայում ամերիկյան զորքերի մնալու պատճառով կսահմանափակվի  Թուրքիայի կարողությունը՝ հարձակվելու Հյուսիսային Սիրիայում քրդական զինյալների վրա: Չնայած իր խենթ պոռթկումներին՝ Էրդողանը չի պատրաստվում թիրախավորել ԱՄՆ-ի զինված ուժերը կամ ինչպես ինքն էր նկարագրում ՝ «օսմանյան ապտակ հասցնել ամերիկացիներին»... Այսպիսով, Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումայում քաղաքացիական անձանց վրա Սիրիայի կառավարության կողմից քիմիական հարձակումների անհիմն մեղադրանքները հավանաբար կազմակերպված էին նրանց կողմից, որոնք ցանկանում էին կանխել ամերիկյան զորքերի դուրսբերումը Հյուսիսային Սիրիայից՝ մեծ ցավ պատճառելով Թուրքիային... Հետաքրքիր է, որ հիթիռակոծությունից քիչ առաջ, Թրամփն իր ելույթում ոչ մի խոսք չի ասել այն մասին, թե ինչ ապացույցներ ունի քիմիական հարձակման համար Սիրիայի վարչակազմի պատասխանատվության մասին:

Ի դեպ, Սիրիայի հիթիռակոծությունը հակասական արձագանքներ է առաջացրել Թուրքիայում: Թեև Էրդողանը դժգոհ էր Սիրիայում ամերիկյան զորքերի մնալուց, սակայն հրճվանքի մեջ էր Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումներից, քանի որ Թուրքիան ցանկանում էր թուլացնել սիրիական վարչակարգը և տապալել նախագահ Բաշար ալ-Ասադին: Սակայն, հրթիռակոծությունը նման նպատակ չի ունեցել, ինչպես նախագահ Թրամփն էր հարձակումից հետո գրել իր թվիթերյան էջում՝ «Առաքելությունն ավարտված է»... Բոլորը, բացառությամբ Էրդողանի, համաձայն են, որ նախագահ Ասադը տիրապետում է իրավիճակին Սիրիայի ճգնաժամում և նրա տապալումը կնպաստի տիրող իրավիճակի վատթարացմանը Սիրիայում ու տարածաշրջանում...

Սիրիայի հրթիռակոծության թուրքական գովասանքի մյուս բացասական հետևանքը հարաբերությունների վատթարացումն էր Թուրքիայի և Ռուսաստանի ու Իրանի միջև, որոնք նախագահ Ասադի հավատարիմ պաշտպաններն են ու այդ հարվածների խիստ քննադատողները: Բացի այդ, Էրդողանը թշնամացրել է իր ներքաղաքական ընդդիմությանն ու թուրքական հասարակության մի ստվաr հատվածի, որոնք վրդովված են եղբայրակից մահմեդական երկրի վրա արևմտյան երկրների հարցակումների պատճառով:

Թուրքիան նաև դժգոհ է, որ նախագահ Թրամփը հարձակումից առաջ իր ելույթում որպես «մեր բարեկամներ» հիշատակել է «Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քաթարը և Եգիպտոսը», անտեսելով ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային՝ Ռուսաստանի և Իրանի հետ նրա մերձեցման պատճառով:

Հետաքրքիր է, որ Թրամփն իր ելույթում քննադատել է Ռուսաստանին ու Իրանին. «Ի ՞նչ պետություններ են ցանկանում կապված լինել անմեղ մարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային սպանությունների հետ: Աշխարհի պետություններին կարելի է դատել նրանց բարեկամներով: Ոչ մի ազգ չի կարող հաջողության հասնել վերջիվերջո՝ ստորին պետություններին, դաժան բռնակալներին և արյունարբու բռնապետերին աջակցելով»: Ցավալի է, որ ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին, Թրամփը հարձակվում է այլ երկրների վրա, որոնք ընկերակցում են արյունարբու պետության հետ, անտեսելով այն փաստը, որ  Միացյալ Նահանգների դաշնակիցը Թուրքիան է, մի երկիր, որը ժխտում է 1.5 միլիոն հայերի սպանդը և պաշտպանում է իր նախորդ քրեական օսմանյան վարչակարգը, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը: Սա մեզ հիշեցնում է Քրիստոսի խոսքերը. «Կեղծավո՛ր, նախ հանի՛ր գերանը քո աչքից և ապա կկարողանաս հստակ տեսնել՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար»։ 

Ինչպես գրել էի մեկ տարի առաջ, երբ նախագահ Թրամփը  «Թոմահավք»  տեսակի  հրթիռներ էր արձակել Սիրիայի վրա, նա պարզապես հարվածել էր Սիրիային՝ ամերիկյան հասարակության ուշադրությունը շեղելու համար իր բազմաթիվ սեռական անբարոյականություններից, ապօրինություններից և Ռուսաստանի հետ իր գաղտնի հարաբերությունների հետաքննություններից:

Ի վերջո, Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խախտել են իրենց երկրների սահմանադրությունները՝ պատերազմելով մեկ այլ ինքնիշխան պետության դեմ, առանց ստանալու իրենց օրենսդիր մարմինների համաձայնությունը:

Հարութ Սասունյան      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հարպարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}