Հասարակություն 16:40 25/04/2018 Հայաստան

Երևանի տարբեր փողոցներում երթերը շարունակվում են

16:25
Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթն այժմ Տիգրան Մեծ պողոտայով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ:
Փաշինյանը հայտնեց, որ շարժմանն է միացել ՀՀ ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը: 
Կապիտանը «Ազատություն» ռկ-ի հետ զրույցում ասաց, որ աշխատանքից դուրս է եկել և միացել է երթին: «Ուզում եմ կանգնել իմ ժողովրդի կողքին, որովհետև չեմ կարողանա մահակով ու վահանով դուրս գալ իմ ժողովրդի առաջ: Ես պայքարել եմ հանցագործության դեմ, հիմա չեմ կարող պայքարել իմ ժողովրդի դեմ, քանի որ ժողովուրդը հանցագործություն չի կատարել»,- ասաց կապիտանը:

15:10
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանը, որը խմբակցության անդամների հետ մասնակցում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթին, «Ազատության» հարցին՝  որն էր պատճառը, որ  կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, փորձում էր անընդհատ խուսափողական պատասխան տալ, սակայն պնդմանը՝ փոշմանե՞լ է, որ կողմ է քվեարկել, ասաց. «Եթե ժողովրդի մեծամասնության կամքը դա էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար, ուրեմն այդպես է ճիշտը: Միգուցե ես փոշմանել եմ, այո»

14:45
 «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը,  որը միացել է Նիկոլ  Փաշինյանի առաջնորդած երթին, «Ազատություն» ռկ-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը կքննարկի միասնական թեկնածու ունենալու հարցը:


Հարցին՝ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում իրեց  համար ընդունելի՞ է, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ինձ համար անձնապես ընդունելի է և ես չեմ կարծում, որ մեր կուսակցությունում այդ թեկնածությանը դեմ լինեն: Բայց դա քննարկման խնդիր է»:

Դիտարկմանը, թե իրենց խմբակցությունում տեղի ունեցավ «երկփեղկում», քանի որ «Ծառուկյան» խմբակցության միայն 1/3-ն է դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ թե քաղաքացիները, թե լրագրողներն իրավունք ունեն իրենց այդ հարցն ուղղել:

«Ես, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը, Լուիզա Սիմոնյանը, Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը, Նոնա Առուստամյանը քվեարկել ենք դեմ, և ես մնում եմ այն կարծիքին, որ իմ մյուս գործընկերները չպետք է կողմ  քվեարկեին: Ես իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրելու, քանի որ կայացվել էր ազատ քվեարկելու որոշում: Յուրաքանչյուրն ազատ է եղել իր խղճի առաջ, բայց իմ խիղճը, արժանապատվությունը ինձ թելադրել է քվեարկել դեմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

14:01
Երևանի տարբեր փողոցներում երթերը շարունակվում են: Վանաձորում, Գյումրիում, Իջևանում ևս բողոքի ակցիաներ են անցկացվում:

Նշենք, որ ցուցարարներին են միացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները։








12:22
Երթի մասնակիցներին միացավ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

12:00
Ոստիկանությունը զրահատեխնիկա, ոստիկանական ուժեր է կենտրոնացրել Մելիք Ադամյան փողոց, որտեղ գտնվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակը:








11։49
«Ուզում են Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ՝ մտածելով, որ ժողովուրդն այնքան միամիտ է, որ կհամաձայնվի մի հանրապետականին ուրիշ հանրապետականով փոխարինել»,- «Ազատություն» ռկ-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը հիշեցրեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե հրապարակում վարչապետ ընտրելը հակասում է օրենքին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նա լավ չի հասկացել:

«Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, օրենքին համապատասխան պետք է առաջադրվի ԱԺ-ի խմբակցությունների կողմից, իսկ մինչ այդ ժողովուրդը հրապարակում պետք է համաձայնության տա որևէ թեկնածուի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե «Ելք» խմբակցությունը կարող է առաջադրել որևէ թեկնածուի, Փաշինյանը դրական պատասխան տվեց:

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ ՀՀԿ-ն իշխանություն չէ և չպետք է լինի: Ըստ նրա՝  եթե ՀՀԿ-ն անցկացնի արտահերթ ընտրություններ, կարծում է՝ իրենց առաջին ռեակցիան այն կլինի, որ ակտիվ կբոյկոտեն, և այդ ընտրությունները չեն կայանա: 

«Ժողովուրդը հաղթել է, և ժողովրդի հաղթանակի արդյունքները հիմա պետք է արձանագրեն»,- նշեց նա:





11։38
Երևանում  այսօր մեկնարկեցին բողոքի ակցիաները: Բժշկական համալսարանի և այլ բուհերի ուսանողները դուրս եկան երթի:

Հանրապետության հրապարակում էլ  մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ակցիան: «ՀՀԿ հեռացիր» վանկարկումներով երթը շարժվում է Մաշտոցի պողոտայով:

Նշենք, որ ոստիկանների թիվը ևս ավելանում է:









Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}