Անապայում վրաերթի են ենթարկել «Նովիչոկ» թունավոր նյութը մշակողներից մեկին
Անապայում ավտոմեքենան հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել «Նովիչոկ» նյարդապարալիտիկ թունանյութը մշակողներից մեկին՝ Վլադիմիր Ուգլևին: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Անապայի Չեմբուրկա ֆերմայի տարածքում: 71-ամյա տղամարդն ինքնուրույն է դիմել հիվանդանոց՝ վրաերթի ենթարկվելուց հետո: Տղամարդու խոսքով՝ ինքը հարվածից հայտնվել է մեքենայի վրա, որի պատճառով փշրվել է դիմապակին:
Նշվում է, որ Ուգլևը այն խմբից էր, որ «Նովիչոկ» նյարդա-պարալիտիկ թունավորող նյութեր էին մշակում:
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային, ըստ որոշ տեղեկությունների, թունավորել են հենց «Նովիչոկ» թունանյութով:
Հարակից հրապարակումներ`
- Վանի հայամետ նախկին քաղաքապետը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
- Սկրիպալներին թունավորել են հեղուկ նյութով
- Լոնդոնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել՝ Սկրիպալների հարցով
- ՌԴ ԱԳՆ-ն չի կարողանում կապ հաստատել Սկրիպալների հետ