Կիբերգրոհի փորձեր են արվել primeminister.am դոմեյնի նկատմամբ
Կիբերգրոհի փորձեր են արվել primeminister.am դոմեյնի նկատմամբ: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վաչությունից:
«Նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով: Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել:
Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ: