Արմեն Ամիրյանը վայր է դրել լիազորությունները
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու մասին: Տարածված լուրերը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց նրա մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը:
Նշենք, որ այսօր առավոտից դերասաններ, երգիչներ և այլ արվեստագետներ մշակությի նախարարության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ Ամիրյանը միանա իրենց բողոքի ակցիային:
Ակցիայի մասնակիցների թվում են Արսինե Նավասարդյանը, Արամոն, Գագիկ Գինոսյանը և այլք:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը