Նուրսուլթան Նազարբաևը և Արմեն Սարգսյանը քննարկել են քաղաքական իրավիճակը Հայաստանում
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ղազախտանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Նուրսուլթան Նազարբաևը վստահություն է հայտնել, որ բարեկամ հայ ժողովուրդը ճգնաժամից դուրս գալու ճիշտ ճանապարհ կգտնի իրավական դաշտում կառուցողական երկխոսության միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան