ԵԽ գլխավոր քարտուղար․ Գործընթացը պետք է շարունակվի՝ հայ ժողովրդի ցանկություններին համահունչ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարություն է տարածել ու Եվրոպայի խորհրդի անունից շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
«Հայաստանի խորհրդարանի այսօրվա ընտրությունը ցույց է տալիս, որ մեր կազմակերպության օգնությամբ իրականացված սահմանադրական փոփոխությունը սկսել է իրականացվել։ Այս գործընթացը պետք է շարունակվի՝ հայ ժողովրդի ցանկություններին համահունչ։
Եվրոպայի խորհուրդը պատրաստ է Հայաստանի իշխանություններին ցուցաբերել հետագա ցանկացած աջակցություն՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության վրա հիմնված այս կարևոր գործընթացում»,-ասվում է Թորբյորն Յագլանդի հայտարարության մեջ։