Արմեն Սարգսյանն ընդունել է Թոմաս Շրապելին
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:
ՀՀ նախագահի գրասենյակից հայտնում են, որ պարոն Շրապելը ներկայացրել է Հայաստանում Հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես խոսել է Հիմնադրամի աջակցությամբ պետական տարբեր կառույցների հետ իրականացվող նախագծերի, երիտասարդների քաղաքական կրթությանն ուղղված ծրագրերի մասին:
Քննարկվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: