Բաբլոյանը ստորագրել է Արմեն Բաբայանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Բաբայանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արմեն Բաբայանի` պատգամավորի լիազորությունները»,- ԱԺ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նշված է արձանագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը