Քաղաքական 09:56 23/05/2018 Հայաստան

Սփյուռքի նախարարն առաջարկում է Սփյուռքի համար խորհրդարան ձևավորել Հայաստանում. Սասունյան

Սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 11-ին, հայտարարել է, որ երկրորդ օրենսդիր մարմին է ստեղծվելու Հայաստանում` սփյուռքահայերին ներկայացնելու համար:

Սա գրավիչ գաղափար է, սակայն նորույթ չէ: Հետաքրքիր է, որ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը 2011 թ. հունվարի 30-ին Լոս Անջելես կատարած իր այցելության ժամանակ հանդես եկավ համանման հայտարարությամբ, առաջարկելով ստեղծել Սենատ Հայաստանում, ի լրումն գոյություն ունեցող խորհրդարանի, որը մասամբ կներգրավեր սփյուռքահայերին:

2011 թ. նախարար Հակոբյանի հայտարարությունից օրեր անց ես խմբագրական գրեցի՝բարձրացնելով մի շարք հարցեր, որոնք վերաբերում են նաև այս ամսվա սկզբին Սփյուռքի նորանշանակ նախարարի արած առաջարկին:

Ամենակարևոր խնդիրն այն է, որ երկրորդ օրենսդիր պալատի ստեղծումը փոփոխություն է պահանջում ՀՀ Սահմանադրության մեջ, որն այնքան էլ հեշտ գործ չէ: Առանց նման փոփոխության Հայաստանի կառավարության կառուցվածքը չի կարող փոխվել: Հետաքրքիր է, Սփյուռքի նոր նախարարը չի նշել, որ իր առաջարկը կպահանջի սահմանադրական փոփոխություններ: Սա լուրջ խնդիր է, քանի որ Սահմանադրությունը վերջին անգամ վերանայվել է 2015 թվականին, և ոչ հավանական է, ոչ էլ ցանկալի, որ այն այդքան շուտ փոփոխվի: Նույնիսկ նորանշանակ վարչապետը խոստովանեց, որ սահմանադրության հաճախակի փոփոխումը լավ գաղափար չէ: Կարևոր է նաև նշել, որ չնայած Սփյուռքի նախկին նախարարի հայտարարությանը, երբ ՀՀ Սահմանադրությունը 2015 թ. վերջապես փոփոխվեց, դրանում չներառվեց Սփյուռքի համար երկրորդ օրենսդիր պալատի հայեցակարգը:

Քանի որ Սփյուռքի նորանշանակ նախարարը խնդրեց աշխարհասփյուռ հայերին իրենց տեսակետն արտահայտել իր նոր առաջարկի վերաբերյալ, ես կցանականայի մի շարք հարցեր բարձրացնել.

1)    Արդյոք ՀՀ կառավարությունը պատրա՞ստ է փոխել Սահմանադրությունը երկրորդ օրենսդրական պալատ ստեղծելու համար: Այլընտրանքային տարբերակը, որ չի պահանջի Սահմանադրության փոփոխություն, հնարավորություն կտա սփյուռքահայերին ներգրավել ներկայիս խորհրդարանում: Մի շարք երկրներ նման մեխանիզմ են ընդունել: Պետք է մանրամասն ուսումնասիրել, թե ինչպես են մյուս երկրները լուծել իրենց Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությունը իրենց օրենսդիր մարմիններում:

2)    Ինչպիսի՞ն է լինելու նոր պալատի մանդատը: Արդյոք միա՞յն համահայկական հարցերի քննարկում, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայից պահանջները, Արցախյան հակամարտությունը և սփյուռքահայությանն առնչվող խնդիրները, թե՞ դա վերաբերելու է նաև Հայաստանի ներքին խնդիրներին: Նախարար Հայրապետյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ նոր պալատը կլինի խորհրդատվական, այլ ոչ թե որոշում կայացնող մարմին: Սա տարատեսակ հարցերի տեղիք կտա ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Արդյոք Սփյուռքահայերը կբավարարվե՞ն դժվարություններով ընտրել իրենց համայնքների ներկայացուցիչներին և անսահմանափակ ժամանակ ծախսել երևանյան հանդիպումներում, պարզապես Հայաստանի կառավարությանը խորհուրդ տալու համար, որը կարող է լսելի չլինել: Արդյոք Սփյուռքի ներկայացուցիչները շուտով չե՞ն կորցնի իրենց հետաքրքրությունը և չե՞ն դադարեցնի մասնակցությունը նման խորհրդատվական մարմնի հանդիպումներին: Մյուս կողմից, արդյոք Հայաստանի բնակիչները կողջունե՞ն որոշումներ կամ նույնիսկ խորհուրդներ այն հայերից, որոնք չեն ապրում Հայաստանում:

3)    Ինչպե՞ս են ընտրվելու նոր օրենսդիր մարմնի ներկայացուցիչները: Արդյոք նրանք կընտրվե՞ն իրենց աշխարհասփյուռ համայնքների կողմից, թե՞ կնշանակվեն Հայաստանի կառավարության կողմից: Իմ կարծիքով, Սփյուռքի ներկայացուցիչները պետք է ընտրվեն իրենց համայնքի անդամների կողմից, անկախ նրանից, թե որքան դժվար կլինի նման ընտրությունների կազմակերպումն ամբողջ աշխարհում: Հայաստանի կառավարությունը չպետք է ներգրավվի Սփյուռքում անցկացվող ընտրություններում: Հայաստանի կառավարության կողմից նշանակված կամ հայկական կազմակերպություններից ընտրված ներկայացուցիչները չեն կարող պնդել, որ իրենք իսկապես ներկայացնում են սփյուռքահայերին, քանի որ հանրությունը չի ընտրել նրանց: Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարները ներկայացնում են միայն իրենց սեփական անդամներին, այլ ոչ թե սփյուռքահայության մեծամասնությանը, քանի որ հայերի մեծ մասը որևէ կազմակերպության անդամ չէ: Նաև լավ գաղափար չէ Հայաստանում ունենալ երկու օրենսդիր պալատ, որոնցից մեկն ընտրված է Հայաստանի քաղաքացիների կողմից (ներկայիս խորհրդարանը), իսկ երկրորդը կազմված կլինի նշանակված, չընտրված անդամներից:

4)    Ինչպիսի՞ն կլինեն թեկնածուների և ընտրողների չափանիշները Սփյուռքի պալատի համար: Արդյոք ընդունելի՞ կլինի, որ թեկնածուծները լինեն այն հայերը, որոնք օտարերկրյա երկրների քաղաքացիներ են, թե՞ պետք է խնդրել, որ նրանք ձեռք բերեն առնվազն երկքաղաքացիություն: Հակառակ դեպքում, տարօրինակ կլինի, որ մի խումբ օտարերկրյա քաղաքացիներ, թեկուզ հայեր, Երևանում նստած որոշումներ կայացնեն կամ խորհուրդներ տան, որոնք կարող են ազդել Հայաստանի բնակչության վրա:

5)    Արդյոք նոր օրենսդիր մարմնի սփյուռքյան ներկայացուցիչները պե՞տք է տեղափոխվեն Հայաստան տարեկան նստաշրջաններին մասնակցելու համար, թե՞ ընդամենը կարող են Հայաստան գալ  կարճ ժամկետով՝ մասնակցելու ժողովներին, որտեղ քննարկվելու են համահայկական հարցեր:

Իհարկե, պետք չէ շտապել երկրորդ օրենսդիր մարմնի ձևավորման հարցում: Ինչպես նախարար Հայրապետյանն առաջարկեց՝ Հայաստանում և Սփյուռքում պետք է անցկացվեն բազմակողմանի խորհրդակցություններ՝ գտնելու մի այնպիսի լուծում, որը կբխի համայն հայության շահերից:

Հարութ Սասունյան      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հարպարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}