Թուրքիայի իշխող կուսակցությունը հանդես է եկել ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին
Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցությունը մտադիր է ավելի ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները, գրում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով կուսակցության՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից բարձրաձայնված նախընտրական ծրագիրը։
«Ավելի կամրապնդենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, որոնք առանց այդ էլ ամուր հիմքերի վրա են»,- նշված է ծրագրում։
Փաստաթղթում նշվում է, որ Անկարան չի հրաժարվի ԵՄ անդամակցության գործընթացից և ուղիներ կփնտրի՝ գործընկերային հարաբերություններ հարթելու ԱՄՆ-ի հետ և չեզոքացնելու տարաձայնությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին