Լոնդոնում Մեյը և Նեթանյահուն քննարկել են Իրանին և Գազայի հատվածին վերաբերող հարցեր
Մեծ Բրիտանիայի և Իսրայելի վարչապետեր Թերեզա մեյը և Բենիամին Նեթանյահուն Լոնդոնում Իրանի և գազայի հատվածի շուրջ բանակցություններ են անցկացրել։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։
Հատկանշական է, որ Իրանի հարցում Մեծ Բրիտանիայի և Իսրայելի դիրքորոշումները էականորեն տարբերվում են։ Հրեաները ողջունում են Իրանի նկատմամբ մոտեցումների կոշտացումը և համաշխարհային հանրությանը կոչ են անում հետևել ամերիկյան վարչակազմին։
Վերջինս դուրս է եկել ատոմային գործարքից և այժմ իրանցիներից պահանջում է Սիրիայից դուրս բերել սեփական ուժերը։ Մեծ Բրիտանիան քննադատաբար է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման առնչությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան