Պատիվ եմ ունեցել նրա հետ ժամանակ անցկացնել Հայաստանում. Սերժ Թանկյանը Էնթընի Բուրդենի մասին
«Սաստիկ ցնցված եմ CNN-ի մեկնաբան Էնթընի Բուրդենի մահվան լուրով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ նշելով, որ պատիվ է ունեցել նրա հետ ժամանակ անցկացնել Հայաստանում՝ վերջինիս հեղինակային հաղորդման շրջանակներում։
«Կյանք, մշակույթ, ճշմարտություն, խոհարարական արվեստ. մենք կորցրինք այս ամենի մի ազնիվ դեսպանի», -նշել է հայազգի երաժիշտը։
«Մեր սերն ու ցավակցությունները՝ նրա ընտանիքին ու բոլոր երբևէ ճանաչածներին »,- եզրափակել է Թանկյանը։
Էնթընի Բուրդենը հեռուստահաղորդավար է, գրող, մոտ երկու տասնամյակ CNN-ում ներկայացրել է տարբեր երկրների մշակույթը, խոհանոցը, ավանդույթները: CNN-ի փոխանցմամբ, մահվան պատճառն ինքնասպանությունն է եղել:
Մի քանի ամիս առաջ նա այցելել էր Արցախ, նկարահանումներ կատարել և դրանք օգտագործել Հայաստանի վերաբերյալ իր պատրաստած ֆիլմում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը