Փարիզում ռեկորդային գնով վաճառվել է ձեղնահարկում հայտնաբերված ծաղկամանը
Չինաստանի Ցին դինաստիայից կայսեր Ցյանլունի (1736-1795 թթ.) ժամանակաշրջանի ճենապակե ծաղկամանը, որը հայտնաբերվել է Ֆրանսիայում տներից մեկի ձեղնահարկում, Փարիզում Sotheby's աճուրդում վաճառվել է 16,2 միլիոն եվրոյով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, աճուրդային տնից հայտնել են, որ այդ գինը ռեկորդային է Փարիզի Sotheby's-ի մասնաճյուղում վաճառված արվեստի գործերերի համար, նաև ռեկորդային է Ֆրանսիայում վաճառված չինական ճենապակե իրերի համար:
Ծաղկամանը Ֆրանսիայում տներից մեկից պատահաբար հայտնաբերելուց հետո կոշիկի տուփով տարվել է աճուրդային տուն: Վերջին սեփականատիրոջն այն հարազատներից անցել է ժառանգաբար:Հավանաբար ծաղկամանը Ֆրանսիա է տեղափոխվել 19-րդ դարում, երբ երկրում նորաձև էր չինական և ճապոնական արվեստը:
Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով, արվեստի այդ գործի նոր սեփականատերը ծագումով չինացի է, ով աճուրդի ժամանակ սրահում է եղել: Նախապես այն գնահատվել էր 500-700 հազար եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան