Մակրոնը ցանկանում է ֆրանսերենը դարձնել ԵՄ հիմնական լեզուն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ֆրանսերենին վերադարձնել եվրոպական հասարակական ու քաղաքական ինստիտուտներում պաշտոնական լեզվի կարգավիճակը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ֆրանսերենն այդ կարգավիճակում էր մինչև Մեծ Բրիտանիայի ԵՄ մտնելը՝ 1973 թվականին: Այս փոփոխությունը հնարավոր կլինի Միացյալ թագավորության ԵՄ կազմից դուրս գալուց հետո:
«Անգլերենը երբեք այդքան ուժեղ զգացնել չի տվել իրեն Բրյուսելում ինչպես հիմա, երբ մենք քննարկում են Brexit-ը: Բայց դրա գերակայությունն անխուսափելի չէ »,- ասել է Մակրոնը:
Ներկա պահին անգլերենը պաշտոնական լեզու է Եվրամիություն 12,8 տոկոսի համար, բայց Brexit-ից հետո այն կմնա միայն երկու երկրում երկրորդ պաշտոնական լեզուն՝ Իռլանդիաում և Մալթայում, որտեղ բնակվում է ԵՄ բնակչության 1,2 տոկոսը:
Միաժամանակ անգլերենը մնում է ամենաուսումնասիրվող օտար լեզուն եվրոպական կրթական հաստատություններում, Եվրամիության բոլոր փաստաթղթերի 81 տոկոսը անգլերեն են, չնայած ԵՄ հաստատությունների աշխատակիցների միայն 2,8 տոկոսն են բրիտանացիներ:
Մակրոնի դիրքորոշումը պաշտպանում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Ինչո՞ւ է Շեքսպիրի լեզուն գերազանցում Վոլտերի լեզվին: Մենք սխալվել ենք, երբ ընտրել ենք անգլիականացումը»,- ասել է քաղաքական գործիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան