Պորոշենկոն ու Մակրոնը քննարկել են Դոնբասում ստեղծված իրավիճակը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը Դոնբասում և տարածաշրջանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության իրականացման անհրաժեշտությունը:
Պորոշենկոն նաև Մակրոնին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա` երկրում դատապարտված ուկրաինացիներին, մասնավորապես Օլեգ Սենցովին և Ռոման Սուշչենկոյին ազատելու համար:
Զրուցակիցները քննարկել են նաև Ուկրաինա-ԵՄ, Ուկրաինա-ՆԱՏՕ գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքները, որոնք կկայանան հուլիսին Բրյուսելում։
Պորոշենկոն Մարկրոնին հրավիրել է Ուկրաինա, իսկ թե հրավերն ընդունե՞լ է Ֆրանսիայի առաջնորդը, հայտնի չէ։