ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ սկսել ազատ վիզային ռեժիմի բանակցություններ՝ պայմանով
Եվրոպական խորհրդարանի 9 պատգամավորների պատվիրակությունը, որը ղեկավարում էր արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Դևիդ ՄքԱլիստերը, այցելել էր Հայաստան հունիսի 18-ին՝ գնահատելու Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ու բարեփոխումներին ուղղված ջանքները։
Պատվիրակությունը Հայաստանում հանդիպել է վարչապետի, ԱԺ նախագահի, նախարարների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Պատվիրակությունն այցի արդյունքներն ամփոփել է՝ նշելով, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին հավանոտ բարեփոխումներում։
«Ես գիտեմ նաև, որ մեզ ուղղված կոչեր կան՝ սկսել բանակցությունները հայերի համար առանց վիզայի ռեժիմի շուրջ։ Կլինեմ շատ պարզ՝ մենք պատրաստ ենք աջակցել նման երկխոսության մեկնարկին։ Ես հասկանում եմ, որ գործող համաձայնագիրն իրականացվում է, սակայն մենք նաև պետք է տեսնենք Հայաստանից միգրանտների քանակի նվազում, ովքեր անօրինական մնում են ԵՄ անդամ երկրներում։ Եվ կրկին, առանցքային բարեփոխումները, ինչպիսին է կոռուպցիայի դեմ պայքարը, պետք է պտուղներ տան»,-ասել է ՄքԱլիստերը։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանում ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված համագործակցության համաձայնագիրը քվեարկության կդրվի 2018թ․-ի հուլիսին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ