Ամենաթանկ նկարչի ավելի քան 7000 թվայնացված աշխատանք տեղադրվել է հասանելի տիրույթում
Էդվարդ Մունկ՝ նորվեգացի նկարիչ, ում «Ճիչ»-ը դարձել է արվեստում ամենաճանաչված գործերից և էքսպրեսսիոնիզմի խորհրդանիշը, իսկ ստեղծագործության տարբեկաներից մեկը 2013 թվականին վաճառվել էր 120 միլիոն դոլարով՝ դառնալով այդ պահին աշխարհում ամենաթանկ նկարը։ Lenta.ru-ն գրում է, որ Օսլոյում Մունկի թանգարանը ավելի քան 7000 թվայնացված աշխատանք տեղադրել է հասանելի տիրույթում՝ հիմնականում գրաֆիկա և գլխավոր աշխատանքների գծանկարները, որոնցում գեղանկարիչն արտացոլել է իր համար կարևոր թեմաները՝ սեր, մահ, վախ։
Մունկը կորցրել է մի քանի մերձավորի, բուժվել է հոգեբուժարանում, ունեցել է մի քանի ցավալի սիրավեպ։
«Ճիչ» նկարների շարքընորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկը ստեղծել է 1893-1910 թվականներին։ Նկարներում պատկերված է հուսահատության եզրին գտնվող մարդու կերպարանք, ով անզորությունից ճչում է։ Մարդը պատկերված է արնագույն-կարմիր երկնքի ու ծայրաստիճան ընդհանրացված բնապատկերի ֆոնի վրա։
Սկզբնական ժամանակաշրջանում Մունկի կողմից նկարին տրվել է գերմաներեն անվանում՝ «Der Schrei der Natur» («Բնության ճիչը»)։ Իր օրագրի էջերում, որոնք գրվել են «Նիս, 22.01.1892» վերնագրի տակ, Էդվարդ Մունկն իր ներշնչանքի աղբյուրի մասին գրում է. «Ես իմ երկու բարեկամների հետ քայլում էի արահետով, արևն արդեն մայր էր մտնում, և ակնթարթորեն երկինքը դարձավ բոսոր-արյունագույն: Ես կանգ առա լրիվ ուժասպառ եղած, հենվեցի ցանկապատին ու դիտեցի արյունը և բոցի լեզուները կապտասև ֆյորդի և քաղաքի վրա: Իմ բարեկամներն առաջ անցան, իսկ ես շարունակեցի կանգնած մնալ և հուզմունքից դողալ՝ զգալով անվերջ մի ճիչ, որը գալիս էր բնությունից»:
Էդվարդ Մունկը ստեղծել է «Ճիչի» չորս տարբերակներ՝ օգտագործելով զանազան տեխնիկաներ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ