ԱՄՆ-ն հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին
ԱՄՆ-ն նախօրեին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ի նման որոշման մասին ասուլիսում հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։
«ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից, քանի որ դեռ տարիներ առաջ մենք ասել ենք, որ դա կանենք, եթե չտեսնենք առաջընթաց»,- հայտարարել է նա։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի խոսքով, մարդու իրավունքների խորհուրդը բավականին երկար ժամանակ եղել է մարդու իրավունքների խախտողների պաշտպանը և քաղաքականապես կանխակալ։ Նա նաև նշել է, որ խորհուրդը բարեփոխելու իրենց կոչերը չեն լսվել։
Միաժամանալ Նիկի Հեյլին ընդգծել է, որ Վաշինգտոնը մարդու իրավունքների ոլորտում չի շեղվում իր պարտավորություններից։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան