Ամերիկացի տիեզերագնացը տիեզերական զորք ստեղծելու Թրամփի գաղափարը համարում է «հիմարություն»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության սկզբից սկսած արդեն չորս անգամ հրապարակային հայտարարել է տիեզերական զորք ստեղծելու մասին։
Գազետա.ռու-ն, հղում անելով Insider-ին, գրում է, որ ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Մարկ Կելլին քննադատել է ԱՄՆ նախագահի այդ գաղափարը։ Նա Թվիթերում գրել է, որ տիեզերական ուժերի ստեղծման մասին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի որոշումը «հիմար գաղափար է», քանի որ ԱՄՆ ռազմաօդային ուժերն արդեն անում են դա։ Նա նկատի է ունեցել ռազմաօդային ուժերի տիեզերական հրամանատարությանը, որը զբաղվում է կիբերօպերացիաներով, ռազմական արբանյակների կառավարմամբ, ապահովում է տիեզերական ուժերի և կիբերհամակարգերի աջակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան