Հունիսի 28-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +38-ի
Հունիսի 22-23-ն առանձին շրջաններում, 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում հունիսի 22-23-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վաղը ցերեկը Երևանում կգրանցվի +33 աստիճան տաքություն: Հունիսի 27-ին մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +38-ի: