Վարդավառի տոնին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքն ազատ կլինի
Հուլիսի 8-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը հրավիրում է միասին նշելու Վարդավառի տոնը։ Այդ օրը ժամը 10։00-ից 18։00-ն արգելոց-թանգարանի մուտքն ազատ է լինելու։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-Ից հայտնում են, որ այցելուները հնարավորություն կունենան «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի մոտ մասնակցելու միմյանց վրա ջուր ցողելու տոնի ավանդական արարողությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան