Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմփեոյի հետ
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմփեոյի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը եւ պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացմանը
- Հայաստանին նվիրված փառատոն՝ Վաշինգտոնում
- Լապշինը Վաշինգտոնում ծանոթացել է Արմեն Սարգսյանի հետ