Հասարակություն 14:14 30/06/2018 Հայաստան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր կայանը բջջային կապ ու ինտերնետ կապահովի «Խոսրովի անտառ» արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարժական կապի հիմնական նոր կայան է տեղադրել Դահնակ լեռան վրա՝ բջջային կապ ու ինտերնետ հասանելիություն ապահովելով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում: Նախագիծն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) հետ գործակցության արդյունքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ հիմնական կայանը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ դարձնել արագ արձագանքումն արտակարգ իրավիճակների, մասնավորապես՝ հրդեհների դեպքում, ինչպես նաև տեղադրել նոր սերնդի IP և GPS տեսախցիկներ՝ տարածքի առցանց մշտադիտարկման նպատակով: Մշտադիտարկումը թույլ կտա հետևել կենդանատեսակների շարժին, ինչպես նաև կծառայի նրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքագրմանը՝ նպաստելով արգելոցում իրականացվող գիտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Իրական ժամանակում տեղեկություններ փոխանցելուց բացի, հիմնական կայանը նաև հնարավորություն կընձեռի անտառապահներին օգտվելու բջջային կապից, ինչը չափազանց կարևոր է այս բարձր լեռնային գոտում:

Ծովի մակարդակից ավելի քան 2500 մ բարձրության վրա գտնվող հիմնական կայանը սնուցվում է բացառապես արևային էներգիայով: Տեղանքի ռելիեֆի բարդության ու էլեկտրամատակարարման համակարգից հեռու գտնվելու պատճառով՝ էլեկտրաէներգիայի ավանդական աղբյուրից էլեկտրական գծերի կառուցումը կլիներ բարդ ու ոչ արդյունավետ: Առհասարակ՝ նման բարձր լեռնային գոտիներում առավել դժվար է շինարարական աշխատանքներ իրականացնելը: Անգամ ամենագնաց մեքենաները դժվարությամբ են հաղթահարում լեռնային ճանապարհը:

Դահնակի լեռները հարմար են արևային էներգիա ստանալու համար: Կայանը սնուցող արևային վահանակները հնարավորություն կտան ստանալ միջինում 3 Կվտ/Ժ էներգիա: Վահանակների հետ մեկտեղ նաև տեղադրված են կուտակիչ մարտկոցներ, որոնք ապահովելու են բջջային կայանի անխափան էլեկտրասնուցումը գիշերային ժամերին: Այնուամենայնիվ, իբրև պահեստային տարբերակ՝ երկարատև ամպամածության կամ առատ տեղումների դեպքում բջջային կապի ու ինտերնետի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում նաև ավտոմատ կերպով կգործարկվի դիզելային գեներատոր:

Դահնակի բարձունքի վրա կառուցված բջջային հիմնական նոր կայանի մասին առաջինը տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը, որոնք հետևում են ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջին (https://www.facebook.com/MTSArmenia/): Լեռներում տեղադրված հիմնական կայանն ու շրջակա բնությունն ուղիղ եթերի միջոցով նրանց ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ Facebook Live («Ֆեյսբուք լայվ») համակարգի միջոցով. «Դահնակի այս դժվարամատչելի բարձունքի վրա արևային էներգիայով սնուցվող հիմնական կայանի կառուցումը մի քանի նպատակ է հետապնդում: Հնարավորություն է ստեղծվում լայն շառավիղով ապահովել ձայնային ծառայություններ և ինտերնետ հասանելիություն, ինչը չափազանց կարևոր է անտառապահների միջև արդյունավետ կապի ապահովման և մշտադիտարկման սարքերի միջոցով տեղեկատվության առցանց փոխանակման համար: Վերականգնվող էներգիայի օգտագործումը կայանների շահագործման ոլորտում, ու նաև՝ ընկերության ծրագրերի շահառուների կողմից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարևոր առաքելություններից մեկն է: Չբնակեցված, դժվարամատչելի լեռնային գոտիներում հիմնական կայանների տեղադրումն ունի բացառապես բնության պահպանման գործում բնապահպաններին ու նաև էկոտուրիզմին աջակցելու նպատակ, և պայմանավորված չէ ներդրումների վերադարձելիության գործոնով», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

«Կայանի գործարկումը մի քանի խնդիր է լուծում, որոնցից ամենակարևորը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Դահնակ լեռան և հարակից հատվածներում վայրի կենդանիների ավելի արդյունավետ մոնիտորինգի իրականացման հնարավորությունն է։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում էլ արտակարգ իրավիճակների՝ հրդեհների դեպքում կերաշխավորի արագ արձագանքում։ Տարածքում ինտերնետ և բջջային կապի հասանելիությունն էապես կօգնի գործարկել կենդանատեսակների տվյալների հավաքագրման արբանյակային և GPS նորագույն սարքեր։ Կայանի բնապահպանական բաղադրիչը՝ արևային վահանակները, բնապահպանական մշակույթի և մտածելակերպի տարածման կարևոր խթան են, որ FPWC-ին դրել է իր առաջ հիմնադրման օրվանից։ Արևային վահանակների տրամադրումը FPWC հիմնադրամի կողմից բնապահպանական խնդիրներին միասնական լուծում տալու հասարակական կառույց-մասնավոր կառույց գործակցության հաջողված նախադեպ է»,- ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում և ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանի երկայնքով: Այն ապահովում է կենդանատեսակների համար միգրացիոն միջանցք` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար ծառայելով որպես բուֆերային գոտի, ուր մեծապես ավելացել է մի շարք կենդանատեսակների, մասնավորապես՝ Բեզոարյան այծերի գլխաքանակը:

Աղբյուրը նշում է, որ Դահնակում տեղադրված հիմնական կայանն այս տարածքում տեղադրված առաջին կայանը չէ: Դեռևս 2014թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կայան էր տեղադրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից բարձրադիր վայրերից մեկում, ինչի շնորհիվ կենսաբազմազանության ապաստարանի տարածքում և հարակից գոտիներում մինչ օրս գործում է լայնաշերտ ինտերնետ և բջջային կապ: Ապաստարանում արդեն իսկ գործում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք բերված՝ SIM-քարտի հնարավորություն ունեցող թվային տեսախցիկներ՝ առցանց կապ ապահովելով Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}