Բաբլոյանը կմեկնի Քվեբեկ՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) 44-րդ նստաշրջանին, ինչպես նաև Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին և ՖԽՎ բյուրոյի նիստին մասնակցելու համար հուլիսի 4-8-ը Քվեբեկում (Կանադա) կգտնվի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը