Համաշխարհային պրեմիերա՝ Տաթևի վանքում
Տաթևի վանքի բակում հուլիսի 6-ին կայանա «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:
IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ստեղծագործության խոսքերը գրել է հանրահայտ ֆրանսիացի գրող Լոռան Գոդեն, իսկ երաժշտության հեղինակն է ֆրանսիահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը: Հեղինակները գրել են այս ստեղծագործությունը՝ ոգեշնչվելով Տաթևի վանական համալիրի հարյուրամյակների պատմությամբ, ցանկանալով ցույց տալ հոգևոր արժեքների հավերժական ուժը։
Ստեղծագործությունը կատարելու են Ռոլան Հայրապետյանի ղեկավարած ֆրանսիական Musicatreize համույթը և Ֆրանսիական ռադիոյի ու Տաթևի մանկական երգչախմբերը:
Նույն ստեղծագործությունը հնչելու է նաև Դիլիջանում ՝ քաղաքի ամֆիթատրոնում, հուլիսի 7-ին։
IDeA հիմնադրամն ու «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամն այս համերգային ծրագիրը կազմակերպում են Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովին ընդառաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան